Կրթաթոշակների տրամադրում օլիմպիադաների մասնակից դպրոցականերին

2025-02-27 16:23

Հանրակրթական դպրոցների աշակերտներին անվանական կրթաթոշակի տրամադրում միջոցառումը «Հանրակրթություն» ծրագրից է, որը որպես աջակցություն տրվում է  օլիմպիադաների մասնակից և հաղթող հանրակրթական դպրոցների աշակերտներին։ Դպրոցակաները ստանում են անվանական կրթաթոշակ եթե հանդիսանում են առարկայակն օլիմպիադաների հանրապետական փուլերի դիպլոմակիրներ, միջազգային առարկայական օլիմպիադաների եզրափակիչ փուլերի մրցանակակիրներ կամ մասնակիցներ և  դպրոցականների միջազգային այլ օլիմպիադաների (առնվազն 15 երկրներից մասնակիցներ ունեցող) եզրափակիչ փուլերի մրցանակակիրներ։

2024 թվականի անցկացվել է 28  օլիմպիադաներ։ Հանրապետական օլիմպիադաների եզրափակիչ փուլերի և միջազգային օլիմպիադաների եզրափակիչ փուլերի հաղթողները և մասնակիցները 416 դպրոցականներ են։

Անվանական կրթոթաշակի տրամադրմանը 2024 թվականին ուղղվել է 42,5 մլն դրամ։

Գծապատկերում ներկայացված է հանրակրթական դպրոցների աշակերտներին անվանական կրթաթոշակի տրամադրում միջոցառուման բյուջետային ֆինանսավորումը

2020-2024թթ․-ին (դրամով)

Ըստ ԿԳՄՍՆ-ի 2023 թվականի մայիսի 12-ի N 52-Ն հրամանի` ՀՀ դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլերի դիպլոմակիրներին տրվում է անվանական կրթաթոշակ՝ ամսական հետևյալ չափով.

  • առաջին կարգի դիպլոմակիրներին՝ 10000 դրամ,
  • երկրորդ կարգի դիպլոմակիրներին՝ 7500 դրամ,
  • երրորդ կարգի դիպլոմակիրներին՝ 5000 դրամ։

Դպրոցականների միջազգային առարկայական օլիմպիադաների եզրափակիչ փուլերի մրցանակակիրներ կամ մասնակիցներին տրվում է անվանական կրթաթոշակ՝ ամսական հետևյալ չափով.

  • առաջին կարգի դիպլոմակիրներին (ոսկե մեդալակիր)՝ 25000 դրամ,
  • երկրորդ կարգի դիպլոմակիրներին (արծաթե մեդալակիր)՝ 20000 դրամ,
  • երրորդ կարգի դիպլոմակիրներին (բրոնզե մեդալակիր)՝ 15000 դրամ,
  • գովասանագրով պարգևատրվածներին՝ 12000 դրամ,
  • եզրափակիչ փուլի այլ մասնակիցներին՝ 10000 դրամ։

Դպրոցականների միջազգային այլ օլիմպիադաների (առնվազն 15 երկրներից մասնակիցներ ունեցող) եզրափակիչ փուլերի մրցանակակիրներին տրվում է անվանական կրթաթոշակ՝ ամսական հետևյալ չափով.

  • առաջին կարգի դիպլոմակիրներին (ոսկե մեդալակիր)՝ 15000 դրամ,
  • երկրորդ կարգի դիպլոմակիրներին (արծաթե մեդալակիր)՝ 10000 դրամ,
  • երրորդ կարգի դիպլոմակիրներին (բրոնզե մեդալակիր)՝ 7500 դրամ։

Սույն հրապարակումը մշակվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավարությամբ կոնսորցիումով գործարկվող «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում «Մեդիան հանուն կրթության» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Կրթության ծախսեր/քննադատական մտածողության որակ» ծրագրի շրջանակներում: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Մեդիան հանուն կրթության» հասարակական կազմակերպությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

 

This site is registered on wpml.org as a development site.