Կրթական համակարգի շարունակական բարելավման և միջազգային չափանիշներին համապատասխանեցման շրջանակում Հայաստանը 2023 թվականից միացել է սովորողների միջազգային ամենախոշոր գնահատման ծրագրին՝ «PISA»-ին (Programme for International Student Assessment), որը «Հանրակրթություն» ծրագրի միջոցառում է։ Միջոցառումը նպատակ ունի գնահատելու 15 տարեկան աշակերտների ընթերցանության, բնագիտության և մաթեմատիկայի հմտությունները՝ տրամադրելով համադրելի և վստահելի տվյալներ կրթական բարեփոխումների արդյունավետության մասին։
«PISA»-ն իրականացվում է երեք տարին մեկ անգամ՝ հնարավորություն տալով երկրներին համեմատել իրենց կրթական համակարգի արդյունքները միջազգային մակարդակում։ 2024 թվականին Հայաստանի պետական բյուջեից 116,7 մլն դրամ է հատկացվել այս միջոցառմանը, ինչը վկայում է երկրի հանձնառության մասին՝ կրթության որակի բարելավման և աշակերտների մրցունակության բարձրացման ուղղությամբ։
Գծապատկերում ներկայացված է Մասնակցություն սովորողների միջազգային գնահատման ծրագրին /PISA/ ուղղված բյուջետային ֆինանսավորումը 2023-2025թթ․-ին (դրամով)
Սույն հրապարակումը մշակվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավարությամբ կոնսորցիումով գործարկվող «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում «Մեդիան հանուն կրթության» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Կրթության ծախսեր/քննադատական մտածողության որակ» ծրագրի շրջանակներում: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Մեդիան հանուն կրթության» հասարակական կազմակերպությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները: