Բյուջետային գործընթացում շահերի պաշտպանության մեխանիզմները՝ ՔՀԿ/ ԶԼՄ ներկայացուցիչների հետ քննարկման կիզակետում

2025-02-13 13:34

«Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի շրջանակներում փետրվարի 12-ին կայացավ առցանց քննարկում ծրագրի շրջանակներում մեկնարկած ՔՀԿ/ԶԼՄ-ների բյուջետային կարողությունների զարգացմանն ուղղված ուսումնական ծրագրի առցանց փուլի մասնակիցների և Իրավաբանների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչ Սյուզաննա Սողոմոնյանի միջև։

Հանդիպումը նպատակ ուներ ամփոփել ՔՀԿ/ԶԼՄ ներկայացուցիչների՝ բյուջետային գործընթացներում շահերի պաշտպանության վերաբերյալ առցանց ուսուցման արդյունքները և պարզաբանել ծագած հարցերը:

Հանդիպման սկզբում Սյուզաննա Սողոմոնյանը ողջունեց մասնակիցներին՝ բարձր գնահատելով ուսումնական ծրագրի հաջող մեկնարկն ու ընթացքը: Մասնակիցները ծրագրի շրջանակներում գործարկվող՝ բյուջետային գիտելիքների փոխանցման budgets.am  էլեկտրոնային համակարգի միջոցով արդեն իսկ ուսումնասիրել են բյուջետային գործընթացների շահերի պաշտպանության հիմնական գործիքները, բյուջեի հանրային մշտադիտարկման մեթոդները, պետական մարմինների հետ համագործակցության մեխանիզմները և հանրային քաղաքականությունների մշակման առանձնահատկությունները:

Քննարկման ընթացքում ծավալվեց արդյունավետ երկխոսություն, որի ժամանակ մասնակիցները ստացան սպառիչ պատասխաններ բյուջետային գործընթացների ՇՊ թեմաներին վերաբերող և իրենց հուզող հարցերին:

Հանդիպման ավարտին ՔՀԿ/ԶԼՄ ներկայացուցիչները հատուկ շնորհակալություն հայտնեցին մատչելի և ինտերակտիվ ուսումնական նյութերի մշակման համար և նշեցին, որ վստահաբար կշարունակեն ուսումնական ծրագիրը։

Հիշեցնենք, որ «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագիրն (08 դեկտեմբեր 2022թ. – 07 դեկտեմբեր 2026թ) իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի ,«Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) հետ համագործակցությամբ:

This site is registered on wpml.org as a development site.