ՀՀ էկոնոմիկայի նախարարություն․ 2027-2029 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրի շուրջ քննարկումների հրավեր

2026-04-01 11:58

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը Հայաստանում պաշտոնապես գործող հասարակական կազմակերպություններին, արհեստակցական միություններին, մասնագիտական ասոցիացիաներին, մեդիա խմբերին, հիմնադրամներին և քաղաքացիների այլ խմբերին հրավիրում է մասնակցելու 2027-2029 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրերի (ներառյալ ՀՀ 2027 թվականի բյուջետային ֆինանսավորման) հայտերի շուրջ կազմակերպված հանրային քննարկումներին:

Որոշման 21-րդ կետի համաձայն քննարկումներն անցկացվելու են մինչև սույն թվականի հունիսի 1-ը:

Հանրային քննարկումների անցկացման օրի ու ժամի վերաբերյալ տեղեկատվությունը կհայտարարվի լրացուցիչ:

Բոլոր ցանկացողները մինչև ապրիլի 17-ը աշխատանքային օրվա ավարտը կարող են դիմել ՀՀ էկոնոմիկայի նախարարություն՝ նշելով մասնակից կազմակերպությունների կամ ֆիզիկական անձանց անունները:

Գրանցման համար կարող եք դիմել՝ զանգահարելով (011) 597-193 և (011) 597-191 հեռախոսահամարներով կամ ուղարկելով հաղորդագրություն [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներին:

Աղբյուրը՝ https://mineconomy.am/page/3629

This site is registered on wpml.org as a development site.