Տեղի ունեցավ առցանց քննարկում բյուջետային փորձագետների հետ

2025-02-12 16:23

«Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի շրջանակներում փետրվարի 11-ին կայացավ երիտասարդ մասնագետների գիտելիքների փոխանցմանն ուղղված բյուջետային ուսուցման երկրորդ հոսքի առաջին առցանց քննարկումը՝ առցանց ուսուցման փուլի բյուջետային բաղադրիչի վերաբերյալ։ Բաղադրիչն իր մեջ ընդգրկում էր թեմաներ պետական բյուջեի կառուցվածքի և գործընթացների, բյուջետային վերլուծության մեթոդների, բյուջետային մոնիթորինգի գործիքների ծրագրային բյուջետավորման հիմունքների, բյուջետային թափանցիկություն և հաշվետվողականության վերաբերյալ դասընթացներ։

Հանդիպմանը մասնակցեցին ծրագրի բյուջետային բաղադրիչի փորձագետներ՝ ՏԶՀԿ գործադիր տնօրեն Կարինե Հարությունյանը և կենտրոնի ներկայացուցիչ Լիլիթ Հակոբյանը:

Քննարկման հիմնական նպատակն էր պարզաբանել առցանց ուսուցման փուլում՝ բյուջետային բաղադրիչի վերաբերյալ երիտասարդ մասնագետների հարցերը և դիտարկումները, ինչպես նաև քննարկել ուսումնական ծրագրի հետագա ընթացքը:

Քննարկման ընթացքում մասնակիցների կողմից հնչեցին մի շարք հարցեր ինչպես բյուջետային բաղադրիչի առանձին թեմաների, այնպես էլ կազմակերպչական և տեխնիկական հարցեր ուսումնական ծրագրի, դրա հետագա ընթացքի և արդյունքների վերաբերյալ, որոնց տրվեցին սպառիչ պատասխաններ փորձագետների կողմից։ Բացի այդ, որպես հաջողված փորձի կիսում՝ ներկայացվեց երիտասարդ մասնագետների գիտելիքների փոխանցմանն ուղղված բյուջետային ուսուցման առաջին հոսքի արդյունքները։

Հանդիպման ավարտին մասնակիցները նշեցին, որ էլ ավելի մեծ հետաքրքրվածությամբ կշարունակեն ուսումնական գործընթացը։

Հիշեցնենք, որ «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագիրն (08 դեկտեմբեր 2022թ. – 07 դեկտեմբեր 2026թ) իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի ,«Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) հետ համագործակցությամբ:

This site is registered on wpml.org as a development site.