- Ծրագրի անվանումը՝ «Բյուջե 360»
 - ՔՀԿ-ի անվանումը՝ «Ուղղակի ժողովրդավարություն» ժողովրդավարական ինսիտուտների ամրապնդման հասարակական կազմակերպություն
 - Ծրագրի իրականացման վայրը՝ Լոռու մարզ, Վանաձոր խոշորացված համայնք
 - Ծրագրի տևողությունը՝6 ամիս
 - Ծրագրի ընդհանուր բյուջեն՝ 2,389,000 ՀՀ դրամ
 - Ծրագրի թիրախային ոլորտները՝ կրթություն (hանրակրթություն)
 
Ծրագրի հիմնական նպատակը․
Քաղաքացիական հասարակության մասնակցությամբ խթանել թափանցիկ և ներառական բյուջետային գործընթացների իրականացումը Վանաձոր համայնքում՝ պետական և սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում իրականացվող գնումների մոնիթորինգի միջոցով:
Ծրագրի առանձնահատուկ նպատակները․
- Նպաստել բյուջետային գործընթացներում քաղաքացիական հասարակության մասնակցության ուժեղացմանը՝ հատկապես պետական գնումների թափանցիկության և արդյունավետության բարձրացման միջոցով
 - Ապահովել հանրային վերահսկողություն Վանաձոր համայնքում իրականացվող խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի նկատմամբ՝ հակակոռուպցիոն մեխանիզմների կիրառման և հանրային մասնակցության խթանման միջոցով
 - Զարգացնել տեղական ՔՀԿ-ների կարողությունները բյուջետային մոնիթորինգի և գնումների գործընթացների վերահսկման ոլորտում:
 
                            
                            
                    
                    
                    
                    