Կրթություն․ աշակերտներին դասագրքերով ապահովման ծրագիր

2025-02-05 12:04

Հանրակրթական դպրոցների աշակերտներին դասագրքերով և ուսումնական պարագաներով ապահովումը կրթական գործընթացի կարևոր բաղադրիչներից է։ Այս նախաձեռնությունը նպաստում է ուսման հավասար պայմանների ստեղծմանը, ինչը կրթության որակի բարձրացման հիմնական գործոններից է։

«Հանրակրթություն» ծրագրի միջոցառումներից է կրթական հաստատությունների աշակերտներին դասագրքերով և ուսումնական գրականությամբ ապահովման ծրագրին։ Ծրագրի նպատակն է  հանրակրթական դպրոցում ուսումնական գործընթացի արդյունավետության  ապահովման և բարձրացման նպատակով դասագրքերով և այլ պարագաներով ապահովումը։ 2024թ․-ին 2,3մլրդ ուղղվել է այս ծրագրին։ Դասագրքեր և այլ պարագաներ տրամադրվում են հանրակրթական դպրոցների տարրական դասարաններին, ինչպես նաև 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 10-րդ դասարաններին, ազգային փոքրամասնություններին, ինչպես նաև Բրայլյան դասագրքեր։ 2024թ․-ին  2,529,743  դասագրքերով  ապահովվել են  կրթական հաստատությունների աշակերտները, իսկ տարրական դասարանները՝ 970,288 դասագիրք և տետրեր։ Դասագրքերից տրամադրվում են՝ «Այբբենարաններ», «Մայրենի», «Մաթեմատիկա», «Կերպարվեստ», «Տեխնոլոգիա», «Ռուսաց լեզու», «Անգլերեն» օտար լեզուների դասագրքեր, բնագիտական առարկաների և այլ դասագրքեր։

Ծրագրին ուղղված միջոցները 2021-2024թթ․-ին զգալի աճել են։ 2021թ․-ին կազմել են 912,6 մլն, 2022թ․-ին՝ 891,9 մլն, 2023թ․-ին՝ 1,1 մլրդ։ 2025թ․-ին նախատեսվում է 1,5 մլրդ, որը նախորդ տարվա համեմատ նվազել է՝ 32,2%-ով։

Տեսակարար կշիռները բյուջեում

2021թ․ 0,92%
2022թ․ 0,86%
2023թ․ 1,01%
2024թ․ 1,90%
2025թ․ 1,17%

 

This site is registered on wpml.org as a development site.