STEM կրթության և ռոբոտատեխնիկայի զարգացման իրականացում և դրա կարևորությունը

2025-01-30 09:45

Վերջին տարիներին գիտատեխնիկական առաջընթացը պահանջում է նոր սերնդի կրթության և հմտությունների բարելավում՝ ապահովելով նրանց մրցունակությունը գլոբալ շուկայում։ Հանրակրթական դպրոցներում STEM (գիտություն, տեխնոլոգիա, ինժեներիա, մաթեմատիկա) կրթության և ռոբոտատեխնիկայի զարգացումը կարևոր քայլ է այս ուղղությամբ։ Այն ոչ միայն նպաստում է բնագիտամաթեմատիկական ուղղվածության խորացմանը, այլև զարգացնում է 21-րդ դարի համար անհրաժեշտ հմտություններ, ինչպիսիք են քննադատական մտածողությունը, խնդիրների լուծումը և ստեղծարարությունը։

Հանրակրթության ծրագրի միջոցառումներից մեկը  դպրոցներում STEM կրթության և ռոբոտատեխնիկայի զարգացման իրականացում միջոցառումն է։ Միջոցառման նպատակն է հանրակրթական դպրոցի բնագիտամաթեմատիկական ուղղվածության մակարդակի զարգացումը: Այն ապահովում է հանրակրթական դպրոցի սովոորղների կողմից մեխանիկայի, էլեկտրոնիկայի, ծրագրավորման և ռոբոտատեխնիկային հիմունքների ուսումնասիրությունը և յուրացումը։ Սա կարևոր քայլ է Հայաստանում կրթական համակարգի արդիականացման և ապագա մասնագետների պատրաստման համար, ինչը կնպաստի ինչպես անձնական զարգացմանը, այնպես էլ երկրի տեխնոլոգիական առաջընթացին։

2024 թվականին այս ծրագրին տրամադրվել է 858,6 մլն բյուջետային ֆինանսավորում, որի արդյունքում բացվել են 630 ինժեներական լաբորատորիաներ և ստեղծվել 1037 խմբեր: Այս խմբերում իրականացվում են ինժեներական, ռոբոտաշինության, ԱԹՍ (անօդաչու թռչող սարքերի) կրթական ծրագրեր, ինչպես նաև կազմակերպվում են հանրապետական մրցույթներ:

Միջոցառմանն ուղղված ռեսուրսները 2021-2024թթ․-ի ընթացքում աճել են․

 

Գծապատկերում ներկայացված է դպրոցներում STEM կրթության և ռոբոտատեխնիկայի զարգացման իրականացում միջոցառուման բյուջետային ֆինանսավորումը 2021-2024թթ․-ին (մլրդ դրամ)

 

This site is registered on wpml.org as a development site.