Արդարադատությունը մեծ նշանակություն ունի յուրաքանչյուր երկրի զարգացման գործում։Արդարադատության պետական ծրագրերը կարևոր դեր են խաղում հասարակության կարգավորման, մարդու իրավունքների պաշտպանության և երկրի սոցիալական-տնտեսական զարգացման գործում։
2024թ-ին արդարադատության ոլորտի ծրագրերի իրականացման համար տրամադրվել է 75,4 մլդ դրամ, որը նախորդ տարվա համեմատ աճել է 3մլրդ դրամով։
Արդարադատության ոլորտում պետական քաղաքականությունը 2024թ-ին իրականացվել է 16 բյուջետային ծրագրերի միջոցով, որտեղից Արդարադատության նախարարության կողմից համակարգվում են 7-ը, ՀՀ դատախազության կողմից՝ 3-ը, իսկ մյուս պատասխանատու մարմինները իրականացնում են մեկական ծրագիր։

Գծապատկերում ներկայացված են 2024թ-ի արդարադատության ոլորտի բյուջետային ծրագրերի տեսակար կշիռները՝ արդարադատության ոլորտի բյուջեում։
| Դասիչ | Պատասխանատու մարմին | Ծրագրի անվանում | 
| 1052 | ՀՀ արդարադատության նախարարաություն | Քաղաքացիական կացության ակտերի գրացում | 
| 1057 | ՀՀ արդարադատության նախարարաություն | Արդարադատության ոլորտում քաղաքականության մշակում, ծրագրերի համակարգում, խորհրդատվության և մոնիտորինգի իրականացում | 
| 1093 | ՀՀ արդարադատության նախարարություն | Դատական և հանրային պաշպանություն | 
| 1120 | ՀՀ արդարադատության նախարարություն | Քրեակատարողական ծառայություններ | 
| 1123 | ՀՀ արդարադատության նախարարություն | Իրավական իրազեկում և տեղեկատվության ապահովում | 
| 1149 | ՀՀ արդարադատության նախարարություն | Արդարադատության համակարգի աշխատակիցների վերապատրաստում և հատուկ ուսուցում | 
| 1182 | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարման ծառայություններ | 
| 1092 | ՀՀ սահմանադրական դատարան | ՀՀ սահմանադրական դատարանի գործունեության ապահովում | 
| 1080 | Բարձրագույն դատական խորհուրդ | Դատական իշխանության գործունեության ապահովում և իրականացում | 
| 1013 | ՀՀ դատախազություն | Փորձաքննության ծառայություններ | 
| 1087 | ՀՀ դատախազություն | Դատավարական ղեկավարում և դատախազական հսկողություն | 
| 1144 | ՀՀ դատախազություն | Մասնագիտական ուսուցում և որակավորման բարձրացում | 
| 1231 | Հակակոռուպցիոն կոմիտե | Կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման և քննության ապահովում | 
| 1180 | ՀՀ քննչական կոմիտե | ՀՀ քննչական ծառայություններ | 
| 1060 | Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ | Մարդու իրավունքների պաշպանություն | 
| 1181 | Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով | 
 Կոռուպցիայի կանխարգելման համակարգի զարգացման ապահովում  | 
                            
                            
                    
                    
                    
                    