Հանրակրթության ծրագրերի իրականացումը նպատակ ունի ապահովել որակյալ կրթություն, խթանել աշակերտների և ուսուցիչների մասնագիտական աճը և ապահովել կրթական հավասարություն՝ անկախ սոցիալական կամ աշխարհագրական պայմաններից։
«ՀՀ 2024թ. պետական բյուջեի մասին» օրենքի հավելվածով սահմանվում է, որ «Հանրակրթության ծրագրի» նպատակն է՝ ապահովել անվճար և որակյալ հանրակրթություն։ Վերջնական արդյունքն է՝ մտավոր, հոգևոր, ֆիզիկական և սոցիալական ունակությունների համակողմանի ու ներդաշնակ զարգացմամբ, հայրենասիրության, պետականության և մարդասիրության ոգով դաստիարակված, պատշաճ վարքով ու վարվելակերպով անձի ձևավորումը։
Հանրակրթության զարգացման և աջակցման համար իրակացամվում են 27 միջոցառումներ։
Դասիչ Հանրակրթության ծրագրեր
11001 Տարրական ընդհանուր հանրակրթություն
11002 Հիմնական ընդհանուր հանրակրթություն
11003 Միջնակարգ ընդհանուր հանրակրթություն
11004 Տարրական հատուկ հանրակրթություն
11005 Հիմնական հատուկ հանրակրթություն
11006 Միջնակարգ հատուկ հանրակրթություն
11010 Տարրական մասնագիտացված հանրակրթություն
11011 Հիմնական մասնագիտացված հանրակրթություն
11012 Միջնակարգ մասնագիտացված հանրակրթություն
11014 Նորարարական մանկավարժական ծրագրերի իրականացում հանրակրթությունում
11015 Դպրոցականների օլիմպիադաների անցկացում
11016 Կրթական հաստատությունների աշակերտներին դասագրքերով և ուսումնական գրականությամբ ապահովում
11017 Կրթական հաստատություններին ուսումնամեթոդական նյութերով ապահովում
11018 Դպրոցներում STEM կրթության և ռոբոտատեխնիկայի զարգացման իրականացում
11025 Գնահատման և թեստավորման ծառայություններ
11026 Մասնակցություն սովորողների միջազգային գնահատման ծրագրին /PISA/
12001 Փոխհատուցում ՀՀ հեռավոր, սահմանամերձ, լեռնային և բարձր լեռնային բնակավայրերի պետական հանրակրթական դպրոցների մանկավարժներին
12002 Հանրակրթական դպրոցների մանկավարժներին և դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծախսերի փոխհատուցում
12003 Սոցիալական աջակցություն ստացող ՀՀ սահմանամերձ համայնքների երեխաների դասագրքերի վարձավճարների փոխհատուցում
12004 Ատեստավորման միջոցով որակավորում ստացած ուսուցիչներին հավելավճարների տրամադրում
12009 Հանրակրթական դպրոցների աշակերտներին անվանական կրթաթոշակի տրամադրում
31001 «Ուսուցչի օրվա» առթիվ հանրակրթական ուսումնական հաստատությունների մանկավարժներին պարգևատրում
12015 ՀՀ պետական հանրակրթական բոլոր ուսումնական հաստատություններում ԲՏՃՄ ոլորտի (բացառությամբ մաթեմատիկայի) դասավանդող ուսուցիչների համար վարձատրության բարձրացված հստակ չափաքանակի սահմանում
12016 ՀՀ գյուղական բնակավայրերում մինչև 100 աշակերտ ունեցող պետական ուսումնական հաստատություններում դասավանդող ուսուցիչներին հավելավճարի սահմանում
12017 ՀՀ Սյունիքի մարզում բազմահամակազմ դասարաններում դասավանդող ուսուցիչներին հավելավճարի սահմանում
11027 Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի հավակնորդների զարգացման ծրագրերի փորձաքննության իրականացում
12020 2023 թվականին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագիր
2024թ․-ին «Հանրակրթություն» ծրագրին ուղղվել է 121,9մլրդ, որը նախորդ տարվա համեմատ աճել է 5,7%-ով։
Միջոցառումների մի մասը ուղղված են դպրոցներում ընդհանուր հանրակրթությանը՝ տարրական միջնակարգ և հիմնական կրթությանը, ներառական կրթությանը, կրթության զարգացման իրակացմանը, որը իրականցվում է օրինակ՝ դպրոցներում STEM կրթության և ռոբոտատեխնիկայի զարգացման ծրագրով, որը զարգացնում է բնագիտամաթեմատիկական ուղղվածությունը, օլիմպիադաների անցկացմանը՝ ինչպես հանրապետական, այնպես էլ միջազգային, ուսուցիչներին հավելավճարների տրամադրմանը։ Ինչպես նաև աշակերտներին և ուսուցիչներին աջակցություններ տրամադրմանը՝ տարրական դասարանների աշակերտներին դասագրքերով և ուսումնական գրականությամբ ապահովմանը, ուսումնամեթոդական նյութերով ապահովմանը, hանրակրթական դպրոցների մանկավարժներին և դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծախսերի փոխհատուցմանը, աշակերտներին անվանական կրթաթոշակի տրամադրմանը՝ ովքեր մասնակցել են օլիմպիադաներին և հաղթել են։
Միջոցառումների մեջ ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս ընդհանուր կրթությանն ուղղված ֆինանսավորումնեը գերակշռում են։
Գծապատկերոում ներկայացված է 2020-2024թթ․-ի հանրակրթության ծրագրում ընդհանուր կրթությանն`տարրական, միջնակարգ և հիմնական, ուղղված բյուջետային ֆինանսավորումը (հազար դրամ)
Ծախսերը նախատեսված են 1,335 հանրակրթական դպրոցների 20,1 հազար դասարաններում ընդգրկված 403,722 աշակերտի ուսուցման, ինչպես նաև հատուկ և մասնագիտացված հանրակրթության մեջ ընդգրկված՝ համապատասխանաբար 542 և 3,911 սովորողների կրթության համար: