«Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի շրջանակներում մեկնարկած երիտասարդ մասնագետների բյուջետային գիտելիքների փոխանցմանը և ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների հմտությունների զարգացմանն ուղղված ուսումնական ծրագրերի առաջին հոսքը ավարտվեց։
Շուրջ հինգ ամիս տևած ուսումնական ծրագրերի շրջանակներում երիտասարդ մասնագետները և ՔՀԿ/ԶԼՄ ներկայացուցիչներն անցան առցանց փուլը՝ էլեկտրոնային հարթակի միջոցով ստանալով բյուջետային հիմնական գիտելիքներ։ Ապա նրանցից լավագույն արդյունք գրանցածներ մասնակիցները հնարավորություն ստացած մասնակցելու դեմ առ դեմ ուսումնական դասընթացին՝ անցնելով 12-օրյա վարպետաց դասեր ոլորտի մասնագետների և փորձառու փորձագետների և դասավանդմամբ։
Երիտասարդ մասնագետները ուսումնական գործընթացի ընթացքում ստացած իրենց ողջ գիտելիքները և հմտությունները ներդնեցին իրենց համայնքներում իրազեկման սեմինարների անցկացման գործում՝ Հայաստանի համայնքների շուրջ 150 բնակիչների ծանոթացնելով բյուջետային գործընթացին և մասնակցային բյուջետավորման մեխանիզմներին։
Ուսումնական ծրագրի բոլոր փուլերն ավարտած երիտասարդ մասնագետները և ՔՀԿ/ԶԼՄ ներկայացուցիչները ստացան ավարտական վկայականներ։
Հիշեցնենք, որ «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագիրն (08 դեկտեմբեր 2022թ. – 07 դեկտեմբեր 2026թ) իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի ,«Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) հետ համագործակցությամբ: