«Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի շրջանակներում մեկնարկած երկտասարդ մասնագետների բյուջետային ուսումնական ծրագրի մասնակիցները շուրջ հինգ ամիս տևած բյուջետային ուսումնական ծրագրի առցանց դասընթացների, հմուտ փորձագետների կողմից իրականացված վարպետաց դասերի, ինչպես նաև ծրագրի շրջանակներում պետական իրավասու մարմիններ այցելությունների և դրանց ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպումների ընթացքում ստացած գիտելիքները և հմտությունները կիրառելով անցկացվեցին անհատական իրազեկման իրազեկման սեմինարներ։
Սեմինարներն անցկացվեին բյուջետային ուսումնական ծրագրի հանրային իրազեկման փուլի շրջանակներում խորացված և գործնական հմտությունների զարգացման փուլն անցած շուրջ 15 երիտասարդ մասնակիցներ, որոնք Հայաստանի տարբեր մարզերից են։
Շիրակի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Սյունիքի, Արմավիրի և իհարկե Երևանի մեր մասնակիցները իրենց համայնքներում իրականացրեցին սեմինարներ, որտեղ հիմնական քննարկվող թեմաներն էին բյուջետային պարբերաշրջանը, ՀՀ բյուջետային համակարգը, մասնակցային բյուջետավորումը, բյուջետային ծրագրերը, պետական և համայնքային բյուջեն, բյուջետային գործընթացում շահերի պաշտպանության իրականացումը և այլ թեմաներ։
Սեմինարների արդյունքում Հայաստանի համայնքների շուրջ 150 բնակիչներ ծանոթացան բյուջետային գործընթացին և մասնակցային բյուջետավորման մեխանիզմներին։
Իրազեկման սեմինարներին մասնակցել են համայնքային տարբեր խմբեր՝ դպրոցականներ, երիտասարդներ, տարեցներ, ինչպես նաև տարբեր մասնագիտացումներ ունեցող անձինք, որոնք հետաքրքրված են բյուջետային գործընթացով։
Ծրագրի երիտասարդ մասնագետների կողմից իրականցված սեմինարներն ուղղված էին բյուջետային գործընթացի վերաբերյալ հասարակության իրազեկման մակարդակի բարձրացմանը, դրանով իսկ նպաստելով Հայաստանում մասնակցային բյուջետավորման մակարդակի բարձրացմանը։
Հիշեցնենք, որ «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագիրն (08 դեկտեմբեր 2022թ. – 07 դեկտեմբեր 2026թ) իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) հետ համագործակցությամբ: