Բյուջետային վերլուծությունները գործիք են հանրային ռեսուրսների հավաքագրման և ծախսման քննության, նպատակադրված գործողությունների և դրանց իրականացման արդյունքների վերաբերյալ տեղեկատվության ապահովման, բյուջետային տեղեկատվության մեկնաբանման համար:
Բյուջետային վերլուծությունները և դրանց կիրառությունները տարբեր են: Դրանք կարող են նպաստել ծրագրերի իրականացման խնդիրների լուծմանը, հիմքեր և տեղեկատվություն ստեղծել ծրագրերի բարելավման համար, աջակցել հանրության կողմից բյուջետային ծախսերի վերահըսկմանը և մշտադիտարկմանը, նպաստել հանրության և պետական մարմինների փոխհամագործակցությանը և այլն:
Բյուջետային վերլուծությունները կարող են իրականացվել տարբեր ուղղություններով և տարբեր տեսանկյուններից՝ պայմանավորված դրանց հիմքում դրված նպատակներով։
Բյուջետային վերլուծությունները կարող են առնչվել բյուջետային գործընթացի բոլոր փուլերին՝ յուրաքանչյուր դեպքում շեշտադրելով կոկրետ խնդիր և ներկայացնելով տվյալ փուլում արդիական տեղեկատվությունը։ Օրինակ, բյուջեի մշակման սկզբնական փուլում՝ հիմնվելով բյուջետային ուղերձի վրա, կարելի է վերլուծել և ներկայացնել բյուջետային քաղաքականության հիմնական ուղղությունները, բյուջետային եկամուտների կանխատեսումները, բյուջեի հնարավոր ազդեցությունները տարբեր սոցիալական խմբերի վրա, իրականացնել բյուջետային հիմնական ցուցանիշների համեմատական վերլուծություններ և այլն:
Կարևոր է իմանալ՝
Տեղեկությունը՝ «Բյուջեի վերլուծություն և մշտադիտարկում ՔՀԿ-ների համար հանրամատչելի ուղեցույց»-ից, որն իրականացվել է Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի (EDRC) կողմից: