Հունիսի 24-ին տեղի ունեցավ դասընթաց մասնակցային բյուջետավորման և դրա իրավական հիմքերի վերաբերյալ։ Դասընթացն իրականացվել է «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի շրջանակներում։
Դասախոսությամբ հանդես եկավ ծրագրի փորձագետ՝ Իրավաբանների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչ Սյուզաննա Սողոմոնյանը։
Դասընթացը մեկնարկեց ԻՀԱ ներկայացուցչի կողմից մշակված՝ մասնակիցների կողմից գիտելիքների ստուգման նախնական թեստի լրացմամբ։
Այնուհետև, ԻՀԱ ներկայացուցիչը ունեցավ բազմաբովանդակ քննարկում և՛ երիտասարդ մասնագետների, և՛ ՔՀԿ/ԶԼՄ ներկայացուցիչների հետ մասնակցային գործընթացների նպատակների, սկզբունքների, պետական և տեղական մակարդակներում իրավական հիմքերի վերաբերյալ։
Դասախոսությանը և քննարկմանը հաջորդեց մասնակիցների կողմից խմբային և գործնական աշխատանքների կատարմամբ, որի նպատակն էր ամրապնդել դասընթացի ընթացքում ստացված գիտելիքները և իրական խնդրի վերհանմամբ օգտագործել ստացված գիտելիքնեը։
Որպես ամփոփում, մասնակիցները լրացրեցին գիտելիքների ստուգման վերջնական թեստ՝ դասընթացի արդյունավետությունը և գիտելիքի աճը գնահատելու համար։
Դասընթացններն անցկացվում են հիբրիդային եղանակով՝ առկա և հիբրիդային եղանակներով՝ նպաստելով հեռու մարզերի երիտասարդ մասնագետների և ՔՀԿ/ԶԼՄ ներկայացուցիչների մասնակցությանը դասընթացին։
Հիշեցնենք, որ «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագիրն (08 դեկտեմբեր 2022թ. – 07 դեկտեմբեր 2026թ) իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) հետ համագործակցությամբ: