Ապրիլի 19-ին «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի շրջանակներում մեկնարկած երիտասարդ մասնագետների բյուջետային ուսուցման մասնակիցներն ունեցան առցանց քննարկում ծրագրի բյուջետային բաղադրիչի փորձագետներ՝ Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի գործադիր տնօրեն Կարինե Հարությունյանի և կենտրոնի ներկայացուցիչ Լիլիթ Հակոբյանի հետ։
Առցանց հանդիպման սկզբում փորձագետները ողջունեցին մասնակիցներին իրենց մասնակցության, հետաքրքրվածության և պատրաստակամության համար և հույս հայտնեցին, որ մասնակիցների հետ դեռ երկար և հետաքրքիր ուսումնական ճանապարհ է սպասվում։
Քննարկման ընթացքում ուսուցման առցանց փուլի մասնակիցներն իրենց հարցերը հղեցին փորձագետներին առաջին՝ «բյուջետային գիտելիքներ» բաժնի թեմաների վերաբերյալ։
Մասնակիցների կողմից հնչեցին մի շարք հարցեր հանրային պատվերի ձևավորման, հանրային բարիքների, հանրային հատվածի բյուջեների և առհասարակ բյուջետային գործընթացի վերաբերյալ, որոնք էլ իրենց հերթին, փորձագետների կողմից ստացան սպառիչ պատասխաններ։
Հանդիպման ավարտին մասնակիցները նշեցին, որ էլ ավելի մեծ հետաքրքրվածությամբ կշարունակեն ուսումնական գործընթացը։
Հիշեցնենք, որ «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագիրն (08 դեկտեմբեր 2022թ. – 07 դեկտեմբեր 2026թ) իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի ,«Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) հետ համագործակցությամբ: