Երիտասարդ մասնագետների բյուջետային գիտելիքների փոխանցմանն ուղղված ուսումնական ծրագրի շրջանակում տեղի ունեցավ առցանց քննարկում՝ նվիրված ուսուցման հեռավար փուլի «Այլ կարողություններ» բաժնին։ Քննարկման նպատակն էր օժանդակել մասնակիցներին՝ խորացնելու իրենց գիտելիքներն ու հմտությունները կարիքահեն հարակից կարողությունների զարգացման ոլորտում։
Հանդիպումը վարեց Իրավաբանների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչ Սյուզաննա Սողոմոնյանը, ով ողջունելով մասնակիցների ակտիվ ներգրավվածությունը՝ առանձնահատուկ ընդգծեց քննարկվող թեմաների գործնական նշանակությունը։ Հետագա քննարկումը շարունակվեց հարց ու պատասխանի ինտերակտիվ ձևաչափով։
Մասնակիցներն ակտիվորեն ներգրավվեցին քննարկման մեջ՝ ուղղելով իրենց հարցերը, որոնք հիմնականում վերաբերում էին ՔՀԿ-ների ֆինանսական կայունությանը, մարդկային ռեսուրսների կառավարմանը, արտաքին կապերի զարգացմանը, ռազմավարական պլանավորման ու ինքնագնահատմանը։
Քննարկումն անցավ ինտերակտիվ ձևաչափով. մասնագետը ոչ միայն պատասխանեց հարցերին, այլև բերեց գործնական օրինակներ, ինչը հնարավորություն տվեց մասնակիցներին առավել լավ հասկանալ թեմայի տարբեր ասպեկտները։
Հանդիպման ավարտին մասնակիցները և ԻՀԱ ներկայացուցիչը միմյանց հղեցին շնորհակալական խոսքեր՝ ընդգծելով նման քննարկումների կարևորությունը մասնագիտական աճի և ոլորտային զարգացման տեսանկյունից։
Հիշեցնենք, որ «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագիրն (08 դեկտեմբեր 2022թ. – 07 դեկտեմբեր 2026թ) իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի ,«Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) հետ համագործակցությամբ: