Իրազեկման հանդիպում ենթադրամաշնորհների վերաբերյալ

2024-09-24 14:00

«Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի շրջանակներում մեկնարկած ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների հմտությունների զարգացմանն ուղղված ուսումնական ծրագրի մասնակից ՔՀԿ/ԶԼՄ-ների ենթադրամաշնորհային ծրագրերին ընդառաջ կազմակերպվում է իրազեկման առցանց հանդիպում։

Հանդիպման նպատակն է ենթադրամաշնորհներին դիմել ցանկացող  ՔՀԿ-ներին/ԶԼՄ-ներին իրազեկել՝ մանրամասն տեղեկատվություն տրամադրելով ենթադրամաշնորհային ծրագրի հայտի լրացման, ծրագրի կառուցվածքի, բյուջեի և այլ անհրաժեշտ մանրամասների վերաբերյալ։

Իրազեկման առցանց հանդիպումը տեղի է ունենալու սեպտեմբերի 24-ին, ժամը 14։00-ին, zoom առցանց հարթակի միջոցով։

Հանդիպմանը մասնակցել ցանկացողները գրանցվելու և հանդիպման հղումը ստանալու համար կարող են կապվել մեզ հետ ԻՀԱ պաշտոնական էլ․ հասցեի՝ [email protected] միջոցով։

This site is registered on wpml.org as a development site.