«Սոցիալական աջակցության ոլորտի շահերի պաշտպանության քարոզարշավի իրականացում» ենթադրամաշնորհային ծրագրի արդյունքների ամփոփում

2026-09-18 16:33

Սեպտեմբերի 14-ին տեղի ունեցավ «Սոցիալական աջակցության ոլորտի շահերի պաշտպանության քարոզարշավի իրականացում» ենթադրամաշնորհային ծրագրի ամփոփիչ միջոցառումը, որը կազմակերպել էր «Բիզնես և Կրթություն Ասոցիացիա» ՀԿ-ն՝ «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի շրջանակներում։

Միջոցառմանը մասնակցում էին քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ, անկախ փորձագետներ և ոլորտի այլ շահագրգիռ կողմեր։ Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության ներկայացուցիչը, ինչը հնարավորություն ընձեռեց քննարկումներում համադրել քաղաքացիական հասարակության և պետական կառավարման համակարգի տեսակետներն ու դիտարկումները։

Միջոցառումը համախմբել էր տարբեր ոլորտների ներկայացուցիչների՝ ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքները, արձանագրված արդյունքներն ու ձեռքբերումները ներկայացնելու, ինչպես նաև սոցիալական աջակցության ոլորտում շահերի պաշտպանության աշխատանքների շարունակականության և հետագա համագործակցության հնարավորությունները քննարկելու նպատակով։

 

Միջոցառման ընթացքում առանձնահատուկ ուշադրություն դարձվեց սոցիալական աջակցության ոլորտում շահերի պաշտպանության աշխատանքների շարունակականությանը, հանրային քաղաքականությունների ձևավորման գործընթացում ՔՀԿ-ների ներգրավվածությանը և բյուջետային գործընթացների նկատմամբ հանրային մասնակցության ընդլայնման հնարավորություններին։

Ողջույնի խոսքով հանդես եկավ Իրավաբանների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչ, «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի օգնական Անահիտ Մարդոյանը։ Իր խոսքում նա անդրադարձավ ծրագրի շրջանակում իրականացված շահերի պաշտպանության նախաձեռնություններին՝ ընդգծելով դրանց բազմոլորտ ընդգրկումն ու քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցությունը հանրային քաղաքականությունների ձևավորման գործընթացում։

Անահիտ Մարդոյանը ներկայացրեց, որ շահերի պաշտպանության աշխատանքներն իրականացվել են չորս առանցքային ոլորտներում՝ սոցիալական աջակցության, գյուղատնտեսության, արդարադատության և կրթության։ Նա ընդգծեց, որ տարբեր ոլորտներում իրականացված նախաձեռնությունները հնարավորություն են տվել բարձրաձայնելու ոլորտային խնդիրները, ձևակերպելու առաջարկություններ և դրանք ներկայացնելու համապատասխան շահագրգիռ կողմերին՝ նպաստելով հանրային քաղաքականությունների և բյուջետային գործընթացների շուրջ կառուցողական երկխոսությանը։

Միջոցառման ընթացքում «Բիզնես և Կրթություն Ասոցիացիա» ՀԿ նախագահ, ծրագրի ղեկավար Մարինե Ժամկոչյանը կարևորեց ծրագրի շրջանակում արձանագրված արդյունքները՝ առանձնացնելով երիտասարդների ակտիվ ներգրավվածությունը բյուջետային գործընթացներում, ձեռքբերված փորձի արժեքն ու այն շարունակականորեն կիրառելու անհրաժեշտությունը։ Նա ընդգծեց, որ իրականացված աշխատանքների իրական արժեքը ոչ միայն արձանագրված արդյունքներն են, այլև ձևավորված գիտելիքը, փորձը և այն ներուժը, որը կարող է հիմք դառնալ հետագա նախաձեռնությունների ու շահերի պաշտպանության արդյունավետ գործընթացների համար։

Մարինե Ժամկոչյանը կարևորեց քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համախմբվածության, փոխվստահության և միասնական գործընկերության նշանակությունը՝ ընդգծելով, որ սոցիալական աջակցության ոլորտում առկա խնդիրների արդյունավետ լուծումները պահանջում են ոչ միայն առանձին կազմակերպությունների հետևողական աշխատանք, այլև համատեղ օրակարգի ձևավորում և փոխլրացնող փորձի ու կարողությունների միավորում։

Նրա խոսքով՝ համախմբված քաղաքացիական հասարակությունը կարող է առավել հետևողական և ազդեցիկ մասնակցություն ունենալ հանրային քաղաքականությունների ձևավորման ու բյուջետային գործընթացների բարելավման գործում։ Միասնական ջանքերը, փորձի փոխանակումը, բաց երկխոսությունն ու գործընկերային համագործակցությունը, ըստ նրա, կարևոր հիմք են ոչ միայն առանձին նախաձեռնությունների հաջողության, այլև երկարաժամկետ, կայուն և հանրային շահին միտված փոփոխությունների ձևավորման համար։

Միջոցառման առանցքային հատվածներից մեկը նվիրված էր «Սոցիալական աջակցության ոլորտի շահերի պաշտպանության քարոզարշավի իրականացում» ծրագրի արդյունքների ամփոփմանը։

Ծրագրի փորձագետ Սուսաննա Եղիազարյանը ներկայացրեց իրականացված աշխատանքները, հիմնական ձեռքբերումները և արձանագրված արդյունքները։ Ներկայացումը ուղեկցվեց ինտերակտիվ քննարկմամբ, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան ներկայացնելու իրենց դիտարկումները, հարցերը և առաջարկությունները։

Քննարկման ընթացքում անդրադարձ եղավ նաև շահերի պաշտպանության աշխատանքների հետագա շարունակականությանը և տարբեր դերակատարների միջև համագործակցության հնարավորություններին։

Միջոցառման հաջորդ հատվածում ներկայացվեցին քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և անկախ փորձագետների շրջանում իրականացված հարցման արդյունքները։

Ծրագրի երիտասարդ մասնագետ Արմինե Գրիգորյանը ներկայացրեց հարցման հիմնական արդյունքները, մասնավորապես՝ ՔՀԿ-ների և փորձագետների դիրքորոշումները սոցիալական աջակցության ոլորտում շահերի պաշտպանության, հանրային մասնակցության և բյուջետային գործընթացներում ներգրավվածության վերաբերյալ։

Մասնակիցներին հնարավորություն ընձեռվեց քննարկել իրականացված աշխատանքների արդյունքները և դրանց հիման վրա պլանավորել հետագա աշխատանքի հնարավոր ուղղությունները։

Միջոցառման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև 2027 թվականի պետական բյուջեի գործընթացում հանրային մասնակցության հիմնական միտումներին և դիտարկումներին, ինչպես նաև Ասոցիացիայի կողմից ներկայացված առաջարկությունների վերաբերյալ ՔՀԿ-ների դիրքորոշումներին և արձագանքներին։

Քննարկումները ցույց տվեցին, որ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների մասնակցությունը կարևոր նշանակություն ունի ինչպես հանրային քաղաքականությունների մշակման և կատարելագործման, այնպես էլ բյուջետային գործընթացների վերաբերյալ հանրային իրազեկվածության և մասնակցության ընդլայնման տեսանկյունից։

Միջոցառման ամփոփիչ հատվածում «Բիզնես և Կրթություն Ասոցիացիա» ՀԿ նախագահ և ծրագրի ղեկավար Մարինե Ժամկոչյանը ամփոփեց քննարկումների հիմնական շեշտադրումները և անդրադարձավ ծրագրի արդյունքների շարունակական օգտագործման, գործընթացներում երիտասարդների ներգրավման ու հետագա համագործակցության հնարավորություններին։

«Սոցիալական աջակցության ոլորտի շահերի պաշտպանության քարոզարշավի իրականացում» ծրագիրը նպատակ ունի նպաստելու սոցիալական աջակցության ոլորտում շահերի պաշտպանության կարողությունների ամրապնդմանը, հանրային մասնակցության խթանմանը և քաղաքացիական հասարակության դերակատարության ընդլայնմանը։

Ամփոփիչ միջոցառումը դարձավ իրականացված աշխատանքի արդյունքների ներկայացման, փորձի փոխանակման և հետագա համագործակցության հնարավոր ուղղությունների քննարկման հարթակ՝ ընդգծելով պետական բյուջեի և հանրային քաղաքականությունների ձևավորման գործընթացներում քաղաքացիական հասարակության մասնակցության կարևորությունը։

Սույն միջոցառումը իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿի ,«Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿի (Չեխիա) հետ համագործակցաբար գործարկվող «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում «Բիզնես և Կրթություն Ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Սոցիալական աջակցության ոլորտում շահերի պաշտպանության քարոզարշավի իրականացում» ծրագրի շրջանակներում: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Բիզնես և Կրթություն Ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

This site is registered on wpml.org as a development site.