Գյուղատնտեսության ոլորտն ապահովում է ՀՆԱ-ի շուրջ 11%-ը, իսկ ՀՀ-ում զբաղվածների շուրջ 22%-ն ընդգրկված է գյուղատնտեսությում։
ՈԼՈՐՏԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
2023 ԹՎԱԿԱՆԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՂՂՎԱԾ Է․
- ագրարային հատվածի արդիականացմանն ու արդյունավետության բարձրացմանը,
 - գյուղատնտեսության ինտենսիվացմանը, արտադրողականության բարձրացմանը,
 - ագրոպարենային արտադրանքի իրացմանն ու արտահանման խթանմանը,
 - գյուղատնտեսական արտադրանքի արժեշղթաների զարգացմանը,
 - պարենային անվտանգության ապահովման մակարդակի բարձրացմանը,
 - ագրարային ոլորտում տնտեսավարողների եկամուտների ավելացմանը։
 
ԱԳՐՈՊԱՐԵՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ
- հողային բարեփոխում,
 - արտահանման դիվերսիֆիկացում,
 - առևտրայնացում և ավելացված արժեք,
 - տեխնոլոգիական արդիականացում և նորարարություն,
 - մարդկային կարողությունների և հմտությունների զարգացում,
 - գյուղական զարգացում,
 - ինստիտուցիոնալ կարողություններ
 
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ
- բարձրացնել գյուղատնտեսության ոլորտի մրցունակությունը և արդյունավետությունը,
 - ապահովել սննդամթերքի անվտանգությունը,
 - բարելավել պարենային անվտանգությունը և սնուցումը,
 - զարգացնել տեղական շուկաները և ավելացնել արտահանման հնարավորությունները,
 - զարգացնել մարդկային և ինստիտուցիոնալ կարողությունները գյուղատնտեսության ոլորտում,
 - աջակցել գյուղական համայնքների կայուն զարգացմանը,
 - խթանել թվային գյուղատնտեսությունը և տեխնոլոգիական նորարարությունները։
 
ՀԱՇՎԵՏՎՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ
- Օգտագործվող վարելահողերի ավելացում՝ 50%-ի փոխարեն կօգտագործվի 65%–ը։
 - Գյուղատնտեսական տեխնիկայի նորացում մինչև 3359 միավոր։
 
Սկզբնաղբյուրը՝ ՀՀ ֆինանսների նախարարություն «Քաղաքացու բյուջե 2023»։
                            
                            
                    
                    
                    
                    