Ինչքա՞ն կկազմեն տնտեսական զարգացմանն ուղղվող ծախսերը

2025-01-22 17:52

Կառավարությունը նախատեսում է 2025 թվականի պետական բյուջեից տնտեսական հարաբերություններին հատկացնել 229.9 միլիարդ դրամ, ինչը կազմում է պետական բյուջեի ծրագրված ծախսերի 7%-ը։
Ծախսերի 47%-ը կամ 107.9 միլիարդ դրամ նախատեսվում է ուղղել ճանապարհների կառուցմանը, հիմնանորոգմանը և պահպանմանը։
Տնտեսական զարգացմանն ուղղվող ծախսերի երկրորդ խոշոր ուղղությունը գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցությունն է։ Ընդհանուր առմամբ գյուղատնտեսությանը նախատեսվում է հատկացնել 43.5 միլիարդ դրամ, ևս 26.6 միլիարդ դրամ նախատեսվում է հատկացնել ջրային տնտեսության ենթակառուցվածքների բարելավմանը, ներառյալ ջրամբարների, ոռոգման համակարգերի կառուցմանը և վերանորոգմանը։
Սպասվում է, որ այս ուղղությամբ ծախսերը նախորդ տարվա համեմատ կնվազեն 14%-ով, իսկ 2021 թվականի համեմատ կաճեն՝ ավելի քան 1.4 անգամ

Սկզբնաղբյուրը՝ ՀՀ ֆինանսների նախարարություն «Քաղաքացու բյուջե 2025»։

This site is registered on wpml.org as a development site.