ՀՀ կառավարության 2021 թվականի հունիսի 3-ի N 927-Լ որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության 2022-2023 թվականների» ծրագրի շրջանակներում վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման նպատակով 2023 թվականի համար նախատեսվել է հատկացնել շուրջ 5,400,685.9 հազ. դրամ՝ 2021 թվականի օգոստոսից մինչև 2022 թվականը ՀՀ մարզերում թվով 30 շահառուի կողմից 500 հա մակերեսով հիմնված ու 450 հա մակերեսով հիմնվող ինտենսիվ այգիների և հատապտղանոցների, թվով 2 շահառուի կողմից 37․2 հա մակերեսի վրա տեղադրված և 130 հա հիմվող կարկտապաշտպան ցանցերի, թվով 1 շահառուի կողմից 3․18 հա մակերեսով հիմնված և 100 հա հիմնվող ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի և թվով 6 շահառուի կողմից 181 հա մակերեսով տեղադրված և 260 հա մակերեսով տեղադրվող ոռոգման համակարգերի համար: Ծրագրի շրջանակներում վարկերը շահառուին տրամադրվել են 2021 թվականի օգոստոսից մինչև 2022 թվականը 0 և 2 % տոկոսադրույքով։
2023 թվականին ծրագրի շրջանակներում վարկերը շահառուին կտրամադրվեն 5% տոկոսադրույքով, առանց այգեհիմնման ոռոգման արդիական համակարգերի ներդրման կամ ջրավազանների կառուցման կամ ընդլայնման համար՝ 2% տոկոսադրույքով, իսկ սահմանամերձ համայնքների, գյուղատնտեսական կոոպերատիվներին, զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ մարտական հերթապահության կամ գործողությունների իրականացման արդյունքում հաշմանդամ դարձած քաղաքացիներին, գյուղատնտեսությունում տնտեսավարող երիտասարդներին՝ 18-35 տարեկանը չլրացած ֆիզիկական անձանց, այգեհիմնման և (կամ) ոռոգման արդիական համակարգերի ներդրման դեպքում նաև գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող հողատարածքներում ներդրողներին վարկերը տրամադրվել են և 2023 թվականին կտրամադրվեն 0 % տոկոսադրույքով։
Ծրագրի շրջանակներում կատարված ծախսերի մասնակի փոխհատուցման ընթացակարգով նախատեսվում է 2023 թվականին հիմնել շուրջ 50 հա ինտենսիվ պտղատու այգիներ, իսկ 100 հա տարածքներում ներդնել ոռոգման արդիական համակարգեր, որի համար նախատեսված է շուրջ 713,682.3 հազ. դրամ:
Այգեհիմնման նպատակով նախորդ ավարտված ծրագրով դեռևս շարունակաբար 2023 թվականի համար վարկերի սուբսիդավորման նպատակով նախատեսվել է հատկացնել շուրջ 2,443,484.7 հազ. դրամ դրամ՝ 2018 թվականից մինչև 2021 թվականը ՀՀ մարզերում թվով 88 շահառուի կողմից 1742․9 հա մակերեսով հիմնված ինտենսիվ այգիների և հատապտղանոցների հիմնման նպատակով տրամադրված վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման համար: Ծրագրի շրջանակներում վարկերը շահառուին տրամադրվել են 2018 թվականից մինչև 2021 թվականը 5, 2 և 0 % տոկոսադրույքով։ Նախկին ծրագրի փոխհատուցման բաղադրիչով ևս ծրագրի գործողության ընթացքում ներկայացված դիմում հայտերով նախատեսվում է հիմնել 85 հա ինտենսիվ պտղատու այգիներ և հատապտղանոցներ, որոնց համար փոխհատուցման ընդհանուր գումարը կկազմի շուրջ 462,500.0 հազ. դրամ։
Խաղողագործության և գինեգործության ոլորտներում վարվող պետական քաղաքականության ու զարգացման ծրագրերի իրականացմանը, հայկական գինու ճանա¬չե¬լիութ¬յան բարձրացմանը գինեգործական արտադ¬րան¬քի որակի բարելավմանը, վաճառքի ծավալների ընդլայնման և արտա¬հանման ծավալների ավելացմանը կուղղվի 167,000.0 հազ. դրամ: Կազմակերպվելու են հայկական գինեգործության հանրահռչակմանը, հայկական գինիների առաջմղմանն ու արտահանմանն ուղղված 2 միջոցառում, որոնց մասնակցելու են գինու 25 գործարաններ։
ՀՀ կառավարության 2021 թվականի հունիսի 3-ի N 927-Լ որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության 2022-2023 թվականների» ծրագրի շրջանակներում 2023թ․ նախատեսվում է կարկտապաշտպան ցանցեր տեղադրել 130 հա վրա։ Այս նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորմանը նախատեսվում է հատկացնել շուրջ 20,900.0 հազ. դրամ: Ծրագրով նախատեսվում է մատչելի պայմաններով, մասնավորապես` նպատակային վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման մեխանիզմների կիրառմամբ, գյուղատնտեսությունում տնտեսավարողների կողմից կարկտապաշտպան ցանցերի տեղադրում, որը կհանգեցնի պտղատու և խաղողի այգիների կարկուտից արդյունավետ պաշտպանությանը, տնտեսավարողների եկամուտների պահպանմանը ու այգեգործության արդյունավետության բարձրացմանը: 2023 թվականին ծրագրի շրջանակներում վարկերը շահառուին կտրամադրվեն 0 և 2% տոկոսադրույքով:
Նախորդ ծրագրով դեռևս շարունակաբար վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման նպատակով 2023 թվականի համար նախատեսվել է հատկացնել 20,845.5 հազ. դրամ 2018 թվականից մինչև 2021 թվականը ՀՀ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերում թվով 11 շահառուի կողմից 118․3 հա մակերեսի վրա տեղադրված կարկտապաշտպան ցանցերի համար։ Ծրագրի շրջանակներում վարկերը շահառուին տրամադրվել են 2018 թվականից մինչև 2021 թվականը 0 և 2 % տոկոսադրույքով։
2023 թվականին տոհմային տավարաբուծության զարգացմանը նախատեսվում է հատկացնել 217,892.4 հազ. դրամ։ Միջոցառման նպատակը տավարաբուծությամբ զբաղվող տնտեսվարողներին վարկերի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման միջոցով տոհմային ԽԵԿ-ի ձեռքբերման խրախուսումն է, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետությունում աճեցված տոհմային ԽԵԿ ձեռք բերելու համար վարկերը շահառուին կտրամադրվեն 2% տոկոսադրույքով, ներկրված ԽԵԿ ձեռք բերելու համար՝ 3% տոկոսադրույքով։Ծրագիրը նախատեսում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով իրականացնել տոհմային խոշոր եղջերավոր կենդանիների ձեռքբերման պետական աջակցություն, ինչը հնարավորություն կընձեռի բարձրացնել նախիրների տոհմային արժեքը և վերականգնել տոհմային գործընթացը տավարաբուծությունում։ 2023թ․ ձեռքբերվող տոհմային խոշոր եղջերավոր կենդանիների քանակը կկազմի 450 գլուխ։ Ծրագրի շրջանակներում 2019-2022 թվականներին ձեռք է բերվել 1725 գլուխ տոհմային ԽԵԿ։
Շարունակական կլինի նաև «Խելացի» անաս¬նաշենքերի կառուցման աջակ¬ցութ¬յունը: Ծրագիրն ուղղված է անասն¬ա¬պահական տնտեսությունների արդիակա¬նաց¬ման համար փոքր և միջին «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման, ինչպես նաև դրանց տեխնոլոգիական ապահովման համար պետական աջակցության տրամադրմանը, որը կնպաստի ինչպես պահվածքի պայմանների բարելավմանը, այնպես էլ՝ կաթնա¬տվության մակարդակի բարձրացմանը, ինչն էլ կհանգեցնի արտադ¬րողա¬կանության աճին, տնտեսավարող սուբյեկտների եկամուտների ավելացմանը և ճյուղի շահութա¬բերության մակարդակի բարձրացմանը: Փոքր և միջին «Խելացի» անաս¬նա¬շենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պե¬տա¬կան աջակցությանը կուղղվի 315,000.0 հազ. դրամ։ 2023 թվականի ընթացքում նախատեսվում է, որ շահագործման կհանձնավի ևս 21 անասնաշենք:
Հանրապետությունում տոհմային գործի զարգացումը խրախուսվում է մատչելի վարկավորման պայմանների կիրառման և ծախսերի փոխհատուցման միջոցով ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծմամբ։ ՀՀ-ում 2019-2023 թվականների ոչխարաբուծության և այծաբուծության զարգացմանը աջակցության ծրագրի շրջանակներում նախատեսվում է տոհմային մանր եղջերավոր կենդանիների ձեռքբերման մատչելիության ապահովման նպատակով աջակցությունը իրականացնել 2 եղանակով՝ 1.տոհմային մանր եղջերավոր կենդանիների ձեռքբերման նպատակով տրամադրվող վարկերի տոկոսդրույքի մասնակի սուբսիդավորում, մասնավորապես վարկերը շահառուին կտրամադրվեն 2% տոկոսադրույքով, 2.կատարված ծախսի փոխհատուցում․ կփոխհատուցվի ձեռքբերված տոհմային ՄԵԿ-ի արժեքի 23 տոկոսը։ Ծրագրի երկու բաղադրիչներին 2023 թվականին նախատաեսվում է հատկացնել համապատասխանաբար 89,517.9 հազ դրամ և 20,700.0 հազ. դրամ։ 2023 թվականին նախատեսվում է ձեռքբերվող տոհմային մանր եղջերավոր կենդանիների գլխաքանակը հասցնել շուրջ 2700-ի։
2023 թվականին կշարունակվեն իրա¬կանացվել խոշոր եղջերավոր կենդանիների համատարած համարակալման և հաշվառման աշխատանքները: Ծրագրի իրականացման համար 2023թ-ին նախատեսվում է հատկացնել 499,099.5 հազ. դրամ: Նպատակը՝ հաշվառման և համարակալման համակարգի ներդրումն է, որը հանդիսանում է կարևոր գործիք ԽԵԿ-ի համարակալման և հաշվառման ինստիտուտի կայացման, կենդանիների տեղաշարժի նկատմամբ վերահսկողության, անասնաբուժասանիտարական տեսակետից բարձրորակ անասնապահական հումքի և մթերքի արտադրության ապահովման բարելավմանը, կենդանիների, կենդանիների և մարդկանց համար ընդհանուր վարակիչ հիվանդություններից բնակչության պաշտպանության մակարդակի բարձրացման, տավարաբուծության տեղեկատվական հարթակի կատարելագործման, կենդանիների և կենդանական ծագման հումքի և մթերքի միջազգային առևտրի զարգացման համար նմանատիպ միջազգային ստանդարտներով կենդանիների պահպանության և օգտագործման պահանջների ներդաշնակեցման, ինչպես նաև ԽԵԿ ապահովագրական մեխանիզմների մշակման համար:
Հայաստանի Հանրապետությունում աշնանացան ցորենի արտադրության խթանման 2023 թվականի պետական աջակցության ծրագրի հիմնական նպատակն է աշխարհաքաղաքական իրադրության, արտաքին սահմանափակումների, շրջանառու միջոցների թանկացման հետևանքների մեղմման, պարենային անվտանգության ապահովման համար 1 հա աշնանացան ցորենի մշակության ծախսերի, մասնավորապես սերմի, պարարտանյութի և դիզելային վառելիքի ձեռքբերման ծախսերի մասնակի փոխհատուցման միջոցով նպաստել աշնանացան ցորենի ցանքատարածությունների ավելացմանը՝ նաև չմշակվող հողերի օգտագործման միջոցով, տեղական արտադրության ցորենի ծավալների և տնտեսավարող սուբյեկտների եկամուտների ավելացմանը, ցորենի ֆիզիկական և տնտեսական մատչելիության ապահովմանը։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է տրամադրել շուրջ 2,825,000.0 հազ. դրամի չափով փոխհատուցում։
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ
Գյուղական ենթակառուցվածքների վերականգնում և զարգացում ծրագրի գծով 2023 թվականին նախատեսվել է հատկացնել շուրջ 633,913.2 հազ. դրամ: Ծրագրի նպատակն է բարձրացնել գյուղատնտեսության ոլորտի արդյունավետությունը: Նախատեսվում է ՀՀ Արմավիրի և Արարատի մարզերում ներդնել ժամանակակից ոռոգման համակարգեր:
Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցություն ծրագրի գծով 2023 թվականաին նախատեսվել է հատկացնել 626,176.4 հազ. դրամ: Ծրագրի նպատակն է բարելավել գյուղական ազգաբնակչության տնտեսական ու սոցիալական կարգավիճակը և ստեղծել զբաղվածության ապահովման կայուն մեխանիզմներ՝ զարգացնելով արտադրական համակարգերը և կապը ապրանքային մշակաբույսերի արտադրության արժեշղթային օղակների հետ: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է 4 համայնքներում իրականացնել ներդրումներ կայուն գյուղատնտեսական համակարգերում և տեխնոլոգիաներում, իրականացնել համայնքային հողերի էրոզիայի կանխարգելում:
Ծրագրի անվանումը | 2023թ․,
հազ․ դրամ |
2022թ․,
հազ․ դրամ |
Կշիռը ընդամենը ոլորտի բյուջեում, 2023թ., % | 2023/2022թ․, հազ․ դրամ | 2023/2022թ․, % | |
1 | Գյուղատնտեսության խթանում |
19,586,149.3 |
20,209,306.4 |
51.4 |
(623,157.1) |
(3.1) |
2 | Գյուղատնտեսության արդիականացում |
12,383,414.5 |
12,350,882.3 |
32.5 |
32,532.2 |
0.3 |
3 | Բուսաբուծության խթանում և բույսերի պաշտպանություն |
3,047,239.0 |
767,602.0 |
8.0 |
2,279,637.0 |
297.0 |
4 | Անասնաբուժական ծառայություններ |
1,837,174.5 |
2,240,635.2 |
4.8 |
(403,460.7) |
(18) |
5 | Գյուղական ենթակառուցվածքների վերականգնում և զարգացում |
633,913.2 |
1,741,082.7 |
1.7 |
(1,107,169.5)
|
(63.6) |
6 | Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցություն |
626,176.4 |
1,284,366.8 |
1.6 |
(658,190.4)
|
(51.2)
|
Սկզբնաղբյուրը՝ ՀՀ ֆինանսների նախարարություն «Քաղաքացու բյուջե 2023»։