Կառավարությունը նախատեսում է 2024 թվականի պետական բյուջեից տնտեսական հարաբերություններին հատկացնել 266 միլիարդ դրամ, ինչը կազմում է պետական բյուջեի ծրագրված ծախսերի 8.3%-ը։ Սպասվում է, որ այս ուղղությամբ ծախսերը նախորդ տարվա համեմատ կաճեն , իսկ 2018 թվականի համեմատ՝ ավելի քան երկու անգամ։
Ծախսերի 47.1%-ը կամ 125 միլիարդ դրամ նախատեսվում է ուղղել ճանապարհների կառուցմանը, հիմնանորոգմանը և պահպանմանը։ Տնտեսական զարգացմանն ուղղվող ծախսերի երկրորդ խոշոր ուղղությունը գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցությունն է։ Ընդհանուր առմամբ գյուղատնտեսությանը նախատեսվում է հատկացնել 45 միլիարդ դրամ, ևս 35 միլիարդ դրամ նախատեսվում է հատկացնել ջրային տնտեսության ենթակառուցվածքների բարելավմանը, ներառյալ ջրամբարների, ոռոգման համակարգերի կառուցմանը և վերանորոգմանը։
Սկզբնաղբյուրը՝ ՀՀ ֆինանսների նախարարություն «Քաղաքացու բյուջե 2024»։