Կառավարությունը նախատեսում է 2026 թվականի պետական բյուջեից տնտեսական հարաբերություններին հատկացնել 255.9 միլիարդ դրամ, ինչը կազմում է պետական բյուջեի ծրագրված ծախսերի 7.1%-ը։
Ծախսերի 53.2%-ը կամ 136.1 միլիարդ դրամ նախատեսվում է ուղղել ճանապարհների կառուցմանը, հիմնանորոգմանը և պահպանմանը։
Տնտեսական զարգացմանն ուղղվող ծախսերի երկրորդ խոշոր ուղղությունը գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցությունն է։
Ընդհանուր առմամբ գյուղատնտեսությանը նախատեսվում է հատկացնել 40.0 միլիարդ դրամ, ևս 23.3 միլիարդ դրամ նախատեսվում է հատկացնել ջրային տնտեսության ենթակառուցվածքների բարելավմանը, ներառյալ ջրամբարների, ոռոգման համակարգերի կառուցմանը և վերանորոգմանը։
Սպասվում է, որ այս ուղղությամբ ծախսերը նախորդ տարվա համեմատ կաճեն 11.3%-ով, իսկ 2022 թվականի համեմատ կաճեն՝ ավելի քան 1.5 անգամ:

Սկզբնաղբյուրը՝ ՀՀ ֆինանսների նախարարություն «Քաղաքացու բյուջե 2026»։
