Հաշվի առնելով ՀՀ վարչապետի 2026 թվականի հունվարի 08-ի թիվ 8-Ա որոշմամբ հաստատված ժամանակացույցի 11-րդ կետի պահանջը՝ Բարձրագույն դատական խորհրդի և ՀՀ դատարանների 2027-2029թթ. ՄԺԾԾ և ՀՀ 2027 թվականի բյուջետային հայտի նախագծի՝ ՔՀԿ-ների ներգրավմամբ հանրային քննարկումը տեղի կունենա ս․թ․ մայիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Բարձրագույն Դատական Խորհրդի շենքում (հասցե՝ ք. Երևան, Կորյունի 17):
Բարձրագույն դատական խորհրդի և դատարանների 2027-2029թթ. ՄԺԾԾ և ՀՀ 2027 թվականի բյուջետային հայտի նախագծի վերաբերյալ նյութերը տեղադրված են դատական իշխանության պաշտոնական կայքում (www.court.am):
Քննարկմանը մասնակցել ցանկացողները պետք է հայտերը էլեկտրոնային եղանակով ներկայացնեն մինչև ս. թ. ապրիլի 20-ը՝ ժամը 16:00-ն (էլ-հասցե` [email protected]):
Աղբյուրը՝ https://court.am/hy/news/2075
