Վերլուծությունը նպատակ ունի խթանել բարձրագույն կրթության ոլորտի բյուջետային ծրագրերի թափանցիկությունն ու հաշվետվողականությունը՝ բյուջետային ծրագրերի մոնիթորինգի և պարզեցված բյուջեների ներկայացման միջոցով։ Սա հնարավորություն կտա շահագրգիռ խմբերին ավելի լավ պատկերացնել ոլորտին ուղղված ֆինանսական հոսքերի հիմնական ուղղությունները և ակտիվորեն մասնակցել բարձրագույն կրթության քաղաքականությունների ձևավորմանն ու քննարկումներին, նպաստել ավելի տեղեկացված հանրային քննարկումների, փաստարկված առաջարկների և մասնակցային վերահսկողության ձևավորման:
Վերլուծությունը վերաբերում է բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության պետական ծրագրերին՝ 2023–2025թթ. կտրվածքով։ 2025թ. համար օգտագործվել են նաև տարվա ընթացքում հրապարակված կատարման տվյալներ (9 ամիս)՝ տարվա ընթացիկ կատարողականը գնահատելու համար։ Միևնույն ժամանակ, հաշվարկների խորությունն ու համադրելիությունը որոշ դեպքերում սահմանափակվել են միավոր ծախսերի, շահառուների ամբողջական բազաների և ծրագրային մանրամասների հրապարակայնության բացակայությամբ։
Սույն վերլուծությունը մշակվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) հետ համագործակցաբար գործարկվող «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում «Կոմպասս» գիտահետազոտական,կրթական և խորհրդատվական կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Թափանցիկության և մասնակցային վերահսկողության խթանում ՀՀ բարձրագույն կրթության ոլորտում մոնիթորինգի և վերլուծության միջոցով» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Կոմպասս» գիտահետազոտական,կրթական և խորհրդատվական կենտրոն» հասարակական կազմակերպությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
