Կառավարությունը հետևողականորեն ավելացնում է կրթության ոլորտի ֆինանսավորումը

2026-02-17 15:14

2026 թվականին 357.7 միլիարդ դրամ կամ պետական բյուջեի ծախսերի շուրջ 9.9%-ը կհատկացվի կրթության ոլորտին:

Կրթության ոլորտի ծախսերի 39.1%-ը կամ մոտ 139.7 միլիարդ դրամ հատկացվելու է անվճար հանրակրթական ուսուցման ապահովմանը, 146.7 միլիարդ դրամ՝ հանրակրթական դպրոցների, կրթահամալիրների, մանկապարտեզների կառուցմանը և վերանորոգմանը, գույքով ապահովմանը, իսկ 13.1 միլիարդ դրամ՝ ուսանողների ուսման վճարների փոխհատուցմանը։

ՀՀ կառավարությունը նախատեսում է 2026 թվականին կրթության ոլորտի ծախսերը 2025 թվականի համեմատ  ավելացնել 19.3%-ով կամ 58.0 միլիարդ դրամով։

Վերջին տարիներին կառավարությունը հետևողականորեն ավելացնում է ոլորտի ֆինանսավորումը։ Օրինակ, 2026 թվականին կրթության ոլորտի ֆինանսավորմանը կուղղվի շուրջ 2.1 անգամ ավել, քան 2022 թվականին։

 

Սկզբնաղբյուրը՝ ՀՀ ֆինանսների նախարարություն «Քաղաքացու բյուջե 2026»։

This site is registered on wpml.org as a development site.