299.7 միլիարդ դրամ կամ պետական բյուջեի ծախսերի շուրջ 8.7%-ը կհատկացվի կրթության ոլորտին 2025 թվականին։
Կրթության ոլորտի ծախսերի 44.3%-ը կամ մոտ 132.8 միլիարդ դրամ հատկացվելու է անվճար հանրակրթական ուսուցման ապահովմանը, ավելի քան 99.3 միլիարդ դրամ՝ դպրոցների, մանկապարտեզների կառուցմանը և վերանորոգմանը, գույքով ապահովմանը, իսկ 22.1 միլիարդ դրամ՝ ուսանողների ուսման վճարների փոխհատուցմանը։
ՀՀ կառավարությունը նախատեսում է 2025 թվականին կրթության ոլորտի ծախսերը 2024 թվականի համեմատ ավելացնել 4.1%-ով կամ 12 միլիարդ դրամով։ Վերջին տարիներին կառավարությունը հետևողականորեն ավելացնում է ոլորտի ֆինանսավորումը։ Օրինակ, 2025 թվականին կրթության ոլորտի ֆինանսավորմանը կուղղվի շուրջ 2 անգամ ավել, քան 2021 թվականին։
Սկզբնաղբյուրը՝ ՀՀ ֆինանսների նախարարություն «Քաղաքացու բյուջե 2025»։