Դպրոցահասակների համար կիրականացվեն մի շարք միջոցառումներ, մասնավորապես. «Քո արվեստը դպրոցում», «Դասական երաժշտություն «Դաս A», «Դպրոցը գիտական միջավայրում», տարբեր տարիքային խմբերի աշակերտների համար՝ ամառային ճամբարների կազմակերպում: Կտրուկ ընդլայնվել է 11-րդ դասարանների աշակերտների ռազմամարզական ճամբարի կազմակերպմանը հատկացվող գումարը, 2023 թվականին կազմելով 1,661.5 մլն դրամ՝ 2022 թվականի 184.0 մլն դրամի դիմաց: Շահառուների թիվը ռազմամարզական ճամբարում 2023 թվականին նախատեսվում է հասցնել շուրջ 15000-ի՝ 2022 թվականի 1200-ի դիմաց:
- Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Կրթության բարելավում ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում կիրականացվեն կապիտալ ներդրումներ հանրակրթական ուսումնական հաստատություններում։ Այդ նպատակով նախատեսվում է տրամադրել 2,628.8 մլն դրամ՝ 4 ավագ դպրոցի հիմնանորոգման և 100 հաստատություններ բնագիտական լաբորատորիաներով (սարքավորումներով և գույքով) համալրելու համար։
- 2023 թվականին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վերակառուցման աշխատանքների համար կհատկացվի 780.8 մլն դրամ:
Գծապատկեր 11. ՀՀ պետական բյուջեում կրթության ծրագրերի մասնաբաժինը կրթությանը հատկացված ծախսերի մեջ 2022-2023թթ.
- Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պահպանմանը կուղղվի 2,025.9 մլն դրամ, որը 2022 թվականի ծախսերի նկատմամբ աճել է 13 տոկոսով:
Սկզբնաղբյուրը՝ ՀՀ ֆինանսների նախարարություն «Քաղաքացու բյուջե 2023»։