2024 թվականին կրթության ոլորտին կհատկացվի շուրջ 288 միլիարդ դրամ կամ պետական բյուջեի ծախսերի շուրջ 9.0%-ը։
Կրթության ոլորտի ծախսերի մոտ 42.4%-ը կամ մոտ 122 միլիարդ դրամ հատկացվելու է անվճար հանրակրթական ուսուցման ապահովմանը, ավելի քան 100 միլիարդ դրամ՝ դպրոցների, մանկապարտեզների կառուցմանը և վերանորոգմանը, իսկ 23 միլիարդ դրամ՝ ուսանողների ուսման վճարների փոխհատուցմանը։
ՀՀ կառավարությունը նախատեսում է 2024 թվականին կրթության ոլորտի ծախսերը ավելացնել 50.1%-ով կամ 96 միլիարդ դրամով։ Վերջին տարիներին կառավարությունը հետևողականորեն ավելացնում է ոլորտի ֆինանսավորումը։ Օրինակ, 2024 թվականին կրթության ոլորտի ֆինանսավորմանը կուղղվի 2.4 անգամ ավել, քան 2018 թվականին։
Սկզբնաղբյուրը՝ ՀՀ ֆինանսների նախարարություն «Քաղաքացու բյուջե 2024»։