Ինչքա՞ն կկազմեն դատական գործունեության և իրավական պաշտպանության, դատախազության, կալանավայրերի և նախաքննությունների ծախսերը

2026-02-17 15:07

Կառավարությունը նախատեսում է արդարադատության ոլորտի գործունեության ապահովման համար 2026 թվականի պետական բյուջեից հատկացնել 75.0 միլիարդ դրամ, ինչը կազմում է պետական բյուջեի ծրագրված ծախսերի 2.1%-ը։

Ծախսերի 35.3%-ը կամ 26.5 միլիարդ դրամ նախատեսվում է ուղղել դատական իշխանության գործունեության ապահովմանը:

Ծախսերի 30.3%-ը կամ 22.7 միլիարդ դրամ նախատեսվում է ուղղել ոլորտում նախաքննությունների իրականացմանը:

Ծախսերի 17.9%-ը կամ 13.4 միլիարդ դրամ նախատեսվում է ուղղել դատապարտյալների և կալանավորված անձանց վերա-հսկողության և պահպանման պալմանների ապահովմանը:

Սկզբնաղբյուրը՝ ՀՀ ֆինանսների նախարարություն «Քաղաքացու բյուջե 2026»։

This site is registered on wpml.org as a development site.