Կառավարությունը շարունակում է բարեփոխումները ներքին գործերի և դատական ոլորտներում

2025-01-22 17:47

Կառավարությունը նախատեսում է հասարակական կարգի, անվտանգության, դատական գործունեության ապահովման համար 2025 թվականի պետական բյուջեից հատկացնել 247.6 միլիարդ դրամ, ինչը կազմում է պետական բյուջեի ծրագրված ծախսերի 7.0%-ը։
Ծախսերի 35.1%-ը կամ 86.9 միլիարդ դրամ նախատեսվում է ուղղել ներքին գործերի նախարարության բնագավառում պետական քաղաքականության մշակմանը և դրա կատարման համակարգմանը, ինչպես նաև պետական ծրագրերի մշակման, իրականացման, մոնիտորինգի, խորհրդատվության և աջակցության ծառայություններին։
Ծախսերի 24.7%-ը կամ 61.1 միլիարդ դրամ կուղղվի ազգային անվտանգության ոլորտին, ներառյալ հետախուզական, հակահետախուզական, հանցագործությունների դեմ պայքարի և պետական սահմանի պահպանության գործունեության կազմակերպմանը։

Սկզբնաղբյուրը՝ ՀՀ ֆինանսների նախարարություն «Քաղաքացու բյուջե 2025»։

This site is registered on wpml.org as a development site.