Արդարադատություն և դատական գործունեություն. քաղաքացու բյուջե 2023

2023-11-23 16:52

ՀԱՇՎԵՏՎՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ

  • Սահմանադրության փոփոխությունների նախագծի մշակում և հրապարակում, քննարկում, Սահմանադրության փոփոխությունների նախագծի ներառական քննարկումների արդյունքում հանրությունն իրազեկվածություն, մշակման ընթացքին քաղաքական ուժերի մասնակցության ապահովում
  • Արդարադատության արդյունավետության բարձրացման և դատական պրակտիկայի միասնականության ապահովում
  • Դատական գործերի քննության ողջամիտ ժամկետների առավել լիարժեք պահպանման և դատավարական ժամկետների խնայողության սկզբունքի արդյունավետ իրականացման նպատակի իրացում
  • Դատարանների շենքային պայմանների և տեխնիկական հագեցվածության կատարելագործում
  • Վեճերի լուծման այլընտրանքային եղանակների զարգացում և կատարելագործում: Այս համատեքստում նախատեսվող առանցքային գործողություններից են Հայաստանում նոր արբիտրաժային կենտրոնի ստեղծումը, Հաշտարարության ոլորտի բարեփոխումների իրականացման ապահովումը, Արբիտրաժային և հաշտարարության օրենսդրության կատարելագործումը:
  • pro-bono իրավաբանական ծառայությունների ներդնում, որոնցից օգտվելու են առնվազն 3000 քաղաքացիներ, հանրային պաշտպանների ծանրաբեռնվածությունը թեթևացում է մինչև 30 տոկոսով, փաստաբանների մասնագիտական ուսուցման, որակավորման քննության և փաստաբանների մասնագիտական վերապատրաստման արդիականացված ծրագրերի ներդրում ապահովվել են որակավորման քննություններն անցկացնելու պարզության, օբյեկտիվությանն ու թափանցիկության ապահովում,
  • Կատարողական գործողությունների արդյունավետության բարձրացում, կատարողական վարույթի մասնակիցների օրինական շահերի պաշտպանության առավելագույնս ապահովում, նրանց խնդիրներին ու կարիքներին արագ և արդյունավետ արձագանքելու կառուցակարգերի ներդրում: Նշված նպատակներին հասնելու նպատակով իրականացվելիք գործողություններն ուղղված են լինելու կատարողական վարույթի օրենսդրության համապարփակ վերանայմանը, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության նոր մոդելի ներդրմանը, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության տեխնիկական հագեցվածության բարելավմանը, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության նոր էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրմանը և գործարկմանը, բանկային հաշիվներում և ավանդներում առկա դրամական միջոցների արգելադրման և բռնագանձման գործընթացի oպտիմալացմանը:
  • Կառուպցիայի դեմ պայքարի շրջանակներում «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2023-2027 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունում
  • Հանրային ծառայության ոլորտում բարեվարքության ստուգման կառուցակարգերի կիրառման շրջանակների ընդլայնում:
  • Դատավորների բարեվարքության գնահատում
  • Կարողությունների զարգացում և իրազեկվածության բարձրացում
  • Հակակոռուպցիոն միջոցառումների ծրագրի կատարման նկատմամբ մշտադիտարկում և համակարգումը,հաշվետվությունների կազմում:
  • Պրոբացիայի ծառայության վերափոխում՝ զարգացնելով ծառայության կարողությունները, կադրային ներուժը, պրոբացիայի ծառայողի սոցիալ-իրավական երաշխիքների ընդլայնում,
  • Պրոբացիայի շահառուների զբաղվածությունը, հոգեբանական և իրավական աջակցությունը.
  • Պրոբացիայի համակարգում էլեկտրոնային կառավարման գործիքների կիրառման խթանում, E-probation էլեկտրոնային կառավարման համակարգի արդիականացում
  • Ազատությունից զրկելուն այլընտրանք հանդիսացող նոր պատժատեսակների կատարման և խափանման միջոցների արդյունավետ կիրառման նպատակով ներդրված էլեկտրոնային հսկողության համակարգի գործարկում, էլեկտրոնային հսկողության միջոցների և դրանց ծրագրային համակարգերի՝ ըստ անհրաժեշտության արդիականացման ու վերազինման ապահովում.
  • Քրեակատարողական հիմնարկների շենքային պայմանները՝ ապահովելով ազատությունից զրկված անձանց համար արժանապատիվ պահման պայմաններ, իսկ քրեակատարողական ծառայողների համար՝ աշխատանքային անհրաժեշտ կենսապայմաններ.
  • Քրեակատարողական հիմնարկներն արդի ինժեներատեխնիկական և նյութակենցաղային սարքավորումներով, արտաքին պարագծային պաշտպանության և ուղեկցման միջոցներով, անվտանգության ապահովման միջոցներով, ինչպես նաև օպերատիվ կառավարման կենտրոնով վերազինում,

Քրեակատարողական հիմնարկներում պատժի կրման անհատական պլանավորման ինստիտուտի պատշաճ կիրառման խթանում.

  • ապահովել ազատությունից զրկված անձանց, այդ թվում` անչափահասների և 19 տարեկան և ավելի տարիք ունեցող դատապարտյալների կրթության իրավունքի իրացման գործընթացի շարունակականությունն ու կայունությունը.
  • պահանջարկի հիման վրա, ըստ ազատությունից զրկված անձանց թվի ընտրված քրեակատարողական հիմնարկների, իրականացնել մասնագիտական կրթական ծրագրեր:

Դատարանների ծանրաբեռնվածությունը թեթևացնելու և դատարաններում գործի քննության ժամկետները կրճատելու միջոցով արդարադատության արդյունավետության բարձրացում:

  • Դատավարական օրենսդրության արդիականացում, կիրառման արդյունքում ծագած խնդիրների վերհանումը և դրանց լուծումներ տալը:
  • Պարտադիր հաշտարարության գործիքակազմի, առցանց հաշտարարություն իրականացնելու, հաշտարարների՝ նոր պահանջներով վերապատրաստման, ուսուցման, որակավորման հնարավորությունների նախատեսում:
  • Դատարանների շենքային պայմանների և տեխնիկական հագեցվածության կատարելագործում:
  • Կատարողական վարույթի մասնակիցների օրինական շահերի պաշտպանություն, նրանց խնդիրներին ու կարիքներին արագ և արդյունավետ արձագանքելու կառուցակարգերի ներդրում:
  • Կատարողական վարույթի օրենսդրության համապարփակ վերանայում, հարկադիր կատարման վարույթի ամբողջական թվայնացում
  • Հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի կայացման շրջանակներում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի և Հակակոռուպցիոն կոմիտեի բնականոն գործունեության ապահովումը և գործիքակազմի (ներառյալ մարդկային ռեսուրսների) կատարելագործումը, Հակակոռուպցիոն դատարանի ձևավորումը և վերջինիս բնականոն գործունեության ապահովումը, դատախազական համակարգում բարեվարքության ստուգման կառուցակարգերի իրագործումը:
  • Հակակոռուպցիոն կարգավորման ազդեցության գնահատման ինստիտուտի զարգացումը և դերի բարձրացումը.
  • Պրոբացիայի համակարգում էլեկտրոնային կառավարման գործիքների կիրառումը՝ ամբողջությամբ գործարկելով E-probation էլեկտրոնային կառավարման համակարգը և դրանով իսկ ապահովելով պրոբացիայի ծառայողների աշխատանքի թվայնացումը, փաստաթղթաշրջանառության կրճատումը, հաշվետու և թափանցիկ աշխատանքը, ինչպես նաև կոռուպցիոն ռիսկերի նվազեցումը.
  • Քրեակատարողական հիմնարկների օպտիմալացում.
  • Քրեակատարողական հիմնարկներում գտնվող հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի պայմանների ապահովում:

Սկզբնաղբյուրը՝ ՀՀ ֆինանսների նախարարություն «Քաղաքացու բյուջե 2023»։

This site is registered on wpml.org as a development site.