Կառավարությունը շարունակում է բարեփոխումները ներքին գործերի և դատական ոլորտներում. քաղաքացու բյուջե 2024

2024-07-09 16:05

Կառավարությունը նախատեսում է հասարակական կարգի, անվտանգության, դատական գործունեության ապահովման համար 2024 թվականի պետական բյուջեից հատկացնել 224 միլիարդ դրամ, ինչը կազմում է պետական բյուջեի ծրագրված ծախսերի 7.0%-ը։ Ծախսերի 34.0%-ը կամ 76 միլիարդ դրամ նախատեսվում է ուղղել ներքին գործերի նախարարության բնագավառում պետական քաղաքականության մշակմանը և դրա կատարման համակարգմանը, ինչպես նաև պետական ծրագրերի մշակման, իրականացման, մոնիտորինգի, խորհրդատվության և աջակցության ծառայություններին։ Ծախսերի 23.3%-ը կամ 52 միլիարդ դրամ կուղղվի ազգային անվտանգության ոլորտին, ներառյալ  հետախուզական, հակահետախուզական, հանցագործությունների դեմ պայքարի  և պետական սահմանի պահպանության գործունեության կազմակերպմանը։

Սպասվում է, որ այս ուղղությամբ ծախսերը նախորդ տարվա համեմատ կաճեն շուրջ , իսկ 2018 թվականի համեմատ ավելի քան երկու անգամ։

 

Սկզբնաղբյուրը՝ ՀՀ ֆինանսների նախարարություն «Քաղաքացու բյուջե 2024»։

This site is registered on wpml.org as a development site.