Սույն վերլուծությունը մշակվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) հետ համագործակցաբար գործարկվող «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում «Լուսափայլ» կրթամշակութային հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Հավասար պայմաններ աշխատավայրում և աշխատաշուկայում» ծրագրի շրջանակներում: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Լուսափայլ» կրթամշակութային հասարակական կազմակերպությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
«Լուսափայլ» կրթամշակութային հասարակական կազմակերպությունը «Հավասար պայմաններ աշխատավայրում եւ աշխատաշուկայում» ծրագրի շրջանակներում անանուն հարցումներ է անցկացրել Շիրակի մարզի հաշմանդամություն ունեցող անձանց (ՀՈՒԱ) եւ նրանց հիմնախնդիրներով զբաղվող հինգ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների շրջանում։
Հարցումների արդյունքներն ամփոփվել և ընդգրկվել են ծրագրի շրջանակում կազմված առաջարկությունների փաթեթում, որն ուղղված է աշխատաշուկայում հաշմանդամություն ունեցող անձանց խտրականության վերացմանը, ինքնազբաղվածության բարձրացմանը, ձեռնարկատիրական գործունեության խթանմանն ու աշխատավայրերում եւ աշխատաշուկայում հավասար պայմանների ստեղծմանը։
