ՀՀ պետական բյուջեի սոցիալական պաշտպանության ծրագրերի պլանավորումն ու իրականացումը. 2020-2024 թթ. փաստացի ցուցանիշների, 2025 թ. ընթացիկ կատարողականի և ԼՂ տեղահանվածների սոցիալական ապահովման հիմնախնդիրների հետազոտության զեկույց

2026-02-13 17:29

Զեկույցը պատրաստվել է Հայաստանի Հանրապետությունում սոցիալական աջակցության ոլորտում իրականացվող բյուջետային ծրագրերի վերլուծության և մոնիթորինգի նպատակով՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կարիքներին ուղղված միջոցառումներին։ Վերլուծությունը ներառում է ծրագրերի բովանդակային և քանակական ուսումնասիրություն, կատարողականի գնահատում, ինչպես նաև առկա խնդիրների վերհանում և դրանց լուծման ուղղությունների ձևակերպում։

Զեկույցի հիմնական նպատակն է բարձրացնել սոցիալական աջակցության ոլորտում իրականացվող բյուջետային ծախսերի թափանցիկությունն ու հաշվետվողականությունը, ապահովել հանրային վերահսկողություն՝ ձևակերպելով առաջարկներ համակարգային բարեփոխումների համար։

Զեկույցը միտված է խթանել բյուջետային թափանցիկությունը և հանրային մասնակցությունը սոցիալական աջակցության ոլորտում։ Սա համահունչ է ծրագրի նախաձեռնության ընդհանուր նպատակին՝ նպաստել մասնակցային կառավարման ձևավորմանը և ապահովել ներառական, թափանցիկ բյուջետային գործընթացներ Հայաաստանում։ Այսպիսով, զեկույցը ներկայացնում է առկա իրավիճակի վերլուծությունը և հանդիսանում է որպես գործիք քաղաքականության մշակման և հանրային վերահսկողության համար։

Սույն հրապարակումը մշակվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) հետ համագործակցաբար գործարկվող «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի կողմից իրականացվող «Բյուջետային վերլուծություն սոցիալական ոլորտում» ծրագրի շրջանակներում: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ն, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները։

This site is registered on wpml.org as a development site.