Քննարկում՝ արդարադատության ոլորտում բյուջետային վերլուծության հիման վրա շահերի պաշտպանության և հակակոռուպցիոն կրթության ոլորտում բարեփոխումների վերաբերյալ

2026-01-16 18:13

2026 թվականի հունվարի 15-ին, «Նոր Էտապ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի շրջանակներում քաղաքացիական հասարակության ինստիտուտների և պետական մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացվեց «Արդարադատության ոլորտի բյուջեի վերլուծության հիման վրա շահերի պաշտպանություն և հանրային քննարկում» ծրագրի միջոցառումը:

Հանդիպման ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկավ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի և «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի ներկայացուցիչ Սյուզաննա Սողոմոնյանը, ով ներկայացրեց ծրագրի նպատակներն ու մոտեցումները՝ ընդգծելով ծրագրի կարևորությունը պետական բյուջեի նկատմամբ հանրային վերահսկողության խթանման, մասնակցային գործընթացների զարգացման և քաղաքացիական հասարակության կարողությունների ամրապնդման մեջ: Նա առանձնահատուկ կարևորեց արդարադատության և հակակոռուպցիոն կրթության ոլորտներում բյուջետային վերլուծությունների հիման վրա շահերի պաշտպանության նախաձեռնությունները, ինչպես նաև նմանատիպ հանրային քննարկումների դերը ոլորտային խնդիրների բացահայտման և համատեղ լուծումների մշակման գործընթացում:

Հանդիպման ընթացքում ենթադրամաշնորհային ծրագրի փորձագետ Աստղիկ Մատինյանը ներկայացրեց ծրագրի շրջանակներում ի հայտ եկած հիմնական խնդիրները և դրանց բարելավմանն ուղղված առաջարկությունները։ Այնուհետև տեղի ունեցավ քննարկում արձանագրված խնդիրների շուրջ, ներկայացվեցին հնարավոր լուծումների տարբերակներ և ապահովվեց ակտիվ մտքերի փոխանակում։ Քննարկման արդյունքում ձևավորվեցին «Նոր Էտապ» ՀԿ-ի կողմից մշակված քաղաքականության փաստաթղթի կատարելագործմանն ուղղված գործնական առաջարկներ՝ ինչպես քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, այնպես էլ ՀՀ ԿԳՄՍ և ՀՀ ԱՆ ներկայացուցիչների կողմից։

Մասնակիցները համաձայնության եկան հետագա համագործակցության, ներկայացված առաջարկների իրագործման և ոլորտի բարեփոխումների վերահսկողության մեխանիզմների մշակման շուրջ:

Սույն միջոցառումը կազմակերպվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) հետ համագործակցաբար գործարկվող «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում «Նոր Էտապ» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Արդարադատության ոլորտի բյուջեի վերլուծության հիման վրա շահերի պաշտպանություն և հանրային քննարկում» ծրագրի շրջանակներում: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Նոր Էտապ» հասարակական կազմակերպությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները։

This site is registered on wpml.org as a development site.