Հանրային քննարկում՝ նվիրված բարձրագույն կրթության ոլորտի բյուջեի թափանցիկությանը

2026-01-16 17:55

2026 թվականի հունվարի 15-ին տեղի ունեցավ հանրային քննարկում-զեկույցի ներկայացում՝ նվիրված «Թափանցիկության և մասնակցային վերահսկողության խթանում ՀՀ բարձրագույն կրթության ոլորտում մոնիթորինգի և վերլուծության միջոցով» ենթադրամաշնորհային ծրագրի արդյունքների ներկայացմանն ու քննարկմանը։ Ծրագիրն իրականացվել է «Կոմպասս» գիտահետազոտական,կրթական և խորհրդատվական կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից՝ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի շրջանակներում։

Հանրային քննարկման առանցքում էին բարձրագույն կրթության ոլորտի բյուջեի մոնիթորինգի և վերլուծության արդյունքների ներկայացումը և բարձրագույն և հետբուհական կրթության ծրագրի 2026թ. պարզեցված բյուջեի ներկայացումը։

Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Իրավաբանների հայկական ասոցիացիայի փորձագետ, «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի ներկայացուցիչ Սյուզաննա Սողոմոնյանը։ Նա ներկայացրեց ծրագրի ընթացքի հիմնական տրամաբանությունը՝ ընդգծելով քաղաքացիական հասարակության մասնակցության և պետական կառույցների հետ արդյունավետ համագործակցության կարևորությունը բյուջետային գործընթացներում։ Սյուզաննա Սողոմոնյանը առանձնացրեց երիտասարդ մասնագետների ներգրավումն ու նրանց հմտությունների զարգացումը՝ պետական բյուջեի, վերահսկողության և հանրային հաշվետվողականության ոլորտներում մասնագիտական կարողությունների ձևավորման նպատակով։

Միջոցառման ընթացքում ելույթ ունեցավ «Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն» ՀԿ-ի նախագահ, «Թափանցիկության և մասնակցային վերահսկողության խթանում ՀՀ բարձրագույն կրթության ոլորտում մոնիթորինգի և վերլուծության միջոցով» ենթադրամաշնորհային ծրագրի փորձագետ Ղարիբ Հարությունյանը, ով ներկայացրեց ծրագրի նպատակներն ու ուսումնասիրության հիմնական ուղղությունները՝ ընդգծելով բարձրագույն կրթության ոլորտի պետական ֆինանսավորման վերլուծության արդյունքները՝ անդրադառնալով բարձրագույն  կրթության բյուջեի կառուցվածքին, բաշխմանն և արդյունավետության հիմնական խնդիրներին։ Նա կարևորեց նման հետազոտությունների դերը, որպես շահառուներին իրազեկելու և նրանց արդյունավետ մասնակցությունը բարձրագույն կրթության պետական բյուջետային գործընթացներում ապահովելու գործիք։

Հանրային քննարկմանը ներկա էին ՀՀ ԲՈՒՀ-երի ղեկավար կազմի և վարչական մասի ներկայացուցիչներ, պետական կառույցների ներկայացուցիչներ, ՔՀԿ ներկայացուցիչներ, փորձագետներ։ 

Ծրագրի երիտասարդ մասնագետ Լիլիթ Դավթյանը ներկայացրեց ՀՀ Բարձրագույն և հետբուհական կրթության ծրագրի 2026թ.-ի պարզեցված բյուջեն։ Ներկայացրեց 2026թ․-ին ծրագրի շրջանակներում իրականացվող միջոցառումները, նպատակները և հատկացված բյուջեները։

Հանրային քննարկման եզրափակիչ հատվածում քննարկումը կենտրոնացավ ԲՈՒՀ-երի շրջանավարտների աշխատաշուկայի տվյալների կառավարման, շրջանավարտների զբաղվածության հետևողական մոնիթորինգի և բյուջետային տեղեկատվության հանրամատչելիության վրա։ Ներկայացվեցին մի շարք կառուցողական առաջարկություններ՝ ուղղված բյուջեի գործընթացների թափանցիկության բարձրացմանը և մասնակցային վերահսկողության արդյունավետության ամրապնդմանը։

 Սույն հրապարակումը մշակվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) հետ համագործակցաբար գործարկվող «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում  «Կոմպասս» գիտահետազոտական,կրթական և խորհրդատվական կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Թափանցիկության և մասնակցային վերահսկողության խթանում ՀՀ բարձրագույն կրթության ոլորտում մոնիթորինգի և վերլուծության միջոցով» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում  «Կոմպասս» գիտահետազոտական,կրթական և խորհրդատվական կենտրոն» հասարակական կազմակերպությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

This site is registered on wpml.org as a development site.