Հունվարի 14-ին տեղի ունեցավ «Պետական աջակցության գյուղատնտեսական ծրագրերի բյուջեի վերլուծություն» ծրագրի արդյունքների ներկայացման միջոցառմանը։ Միջոցառումն իրականացվեց «Երիտասարդ ժուռնալիստների ասոցիացիա» ՀԿ կողմից՝ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ գործարկվող «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի շրջանակներում տրամադրված ենթադրամաշնորհային ծրագրի ներքո։ Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ Էկոնոմիկայի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների, ՔՀԿ-ների և Տեղական ակտիվ խմբերի (ՏԱԽ) ներկայացուցիչներ։
Միջոցառումը բացեց ԵԺԱ ՀԿ նախագահ, ծրագրի ղեկավար Արման Ղազարյանը, ով ներկայացվեց իրականացված աշխատանքները, այնուհետև ներկաներին ողջունեց Իրավաբանների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչ Սյուզաննա Սողոմոնյանը, ով ներկայացրեց «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագիրը՝ անդրադառնալով ծրագրի հիմնական նպատակներին և տրամաբանությանը։ Նա ընդգծեց ծրագրի դերը քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների զարգացման գործընթացում՝ հատկապես պետական բյուջեի վերլուծության, հասանելի ներկայացման և հանրային վերահսկողության ապահովման տեսանկյունից։ Սյուզաննա Սողոմոնյանը նաև կարևորեց քաղաքացիական մասնակցության խթանումը բյուջետային գործընթացներում՝ որպես հանրային քաղաքականությունների արդյունավետության բարձրացման անհրաժեշտ նախապայման։
Ծրագրի երիտասարդ մասնագետ Յուրա Մարտիրոսյանը ներկայացրեց Պետական աջակցության գյուղատնտեսական ծրագրերի 2023-2025թթ․ ժամանակահատվածի վերլուծությունը, ինչպես նաև 2026թ․-ի պարզեցված բյուջեն, իսկ Արման Ղազարյանը ներկայացրեց պետական աջակցության և ԵՄ կողմից «LEADER» մեթոդաբանությամբ իրականացված ծրագրերի համեմատական վերլուծությունը։
Միջոցառման հաջորդ մասում տեղի ունեցավ քննարկում, հարց և պատասխան։
Սույն նյութը հրապարակվել է վրոպական միության ֆինանսական աջակցությամբ, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) հետ համագործակցաբար գործարկվող «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում «Երիտասարդ ժուռնալիստների ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Բյուջետային վերլուծություն սոցիալական ոլորտում» ծրագրի շրջանակներում: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում ԵԺԱ ՀԿ-ն, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
