Կրթությունը շարունակում է մնալ առաջնային ուշադրության կենտրոնում, և ոլորտում իրականացվող միջոցառումները նպատակ ունեն ապահովել ուսանողների ֆինանսական աջակցությունը, բարձրագույն ուսումնական հաստատությունների ենթակառուցվածքների զարգացմանը նպաստել, ինչպես նաև ապահովել կրթության հասանելիությունն ու որակը:
2025 թվականի առաջին ինն ամիսների ընթացքում բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության ոլորտին նախատեսված ընդհանուր բյուջեն կազմել է շուրջ 10 մլրդ դրամ: Փաստացի հատկացված գումարը կազմել է մոտ 8.7 մլրդ դրամ։
2025 թվականին նախատեսված միջոցառումների շրջանակում հիմնական ուղղություններն են՝
- Ուսանողական նպաստների և կրթաթոշակների տրամադրում,
- Ուսումնական հաստատությունների և ուսանողական ավանների շենքային պայմանների բարելավում,
- Հետբուհական մասնագիտական կրթության զարգացում և ուսանողների աջակցություն:
Ընդհանուր առմամբ, առաջին ինն ամիսների տվյալները ցույց են տալիս, որ կրթության ոլորտում անհրաժեշտ է շարունակաբար բարձրացնել միջոցառումների արդյունավետությունը՝ առավել նպատակային ֆինանսավորման և համաչափ պլանավորման միջոցով, որպեսզի պահպանվի կրթության հասանելիությունը և ապահովվի ոլորտի կայուն զարգացում:
Առավել մանրամասն՝ տեսաինֆոգրաֆիկայում։
