«Բյուջեն՝ պարզ թվերով և պատկերներով» տեսաինֆոգրաֆիկաների շարք․ տեսաինֆոգրաֆիկա 17․ 2025 թվականի ինն ամիսների բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության ծրագրի բյուջե․ նախագծից մինչև իրականություն

2026-01-21 10:07

2025 թվականի ընթացքում Հայաստանի բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության ընդհանուր բյուջեն կազմել է շուրջ 10 մլրդ դրամ: Այս միջոցները նպատակ ունեն ապահովել կրթության որակը, ուսանողների սոցիալական աջակցությունը և ոլորտի բարեփոխումները:

Միջոցառումների շարքում ընդգրկվել են ակադեմիական փոխճանաչման և ուսանողների շարժունության ծառայություններ, բարձրագույն մասնագիտական կրթության համակարգի բարեփոխումներ Եվրոպական կրթական տարածքին անդամակցությամբ, ասպիրանտական կրթաթոշակների տրամադրում և հետբուհական մասնագիտական կրթության նպաստների ապահովում:

Անդրադարձ է կատարվել նաև Երևանում բարձրագույն կրթության հասանելիության ապահովմանը մարզաբնակ և օտարերկրյա ուսանողների համար, ուսումնական վարկերի տոկոսավճարների մասնակի փոխհատուցմանը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողների ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցման միջոցառումներին: 

Մանրամասները ներկայացված են տեսաինֆոգրաֆիկայում:

This site is registered on wpml.org as a development site.