«Բյուջեն՝ պարզ թվերով և պատկերներով» տեսաինֆոգրաֆիկաների շարք․ տեսաինֆոգրաֆիկա 18․ 2026 թվականի գյուղատնտեսության ոլորտի պարզեցված բյուջե

2026-01-26 10:10

2026 թվականին Հայաստանի գյուղատնտեսության ոլորտին նախատեսված ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 39.4 միլիարդ դրամ: Այս ֆինանսավորումը նպատակ ունի զարգացնել ոլորտը, բարձրացնել արդյունավետությունը և ապահովել երկարաժամկետ կայունություն: Գյուղատնտեսության մասնաբաժինը կազմում է պետական բյուջեի փոքր, բայց կարևոր մասը, որի միջոցով աջակցվում է ոլորտի արդիականացումը և սոցիալական նշանակալի նախաձեռնությունները:

Բյուջեն ուղղվում է մի շարք ծրագրերի՝ ներառելով գյուղատնտեսական տեխնիկական համակարգերի արդիականացում, ինտենսիվ այգիների ներդրում, նոր ցեղատեսակների բուծում, գյուղատնտեսական արտադրանքի և սննդամթերքի ծավալների ավելացում, ինչպես նաև գյուղական ենթակառուցվածքների վերականգնում և զարգացում:

Նախատեսված են նաև ծրագրեր անասնաբուժական ծառայությունների և բուսաբուծության խթանման ուղղություններով։

Մանրամասները՝ տեսաինֆոգրաֆիկայում։

This site is registered on wpml.org as a development site.