Այսօր կխոսենք «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի չորս թիրախային ոլորտների՝ արդարադատության, կրթության, սոցիալական պաշտպանության և գյուղատնտեսության 2026 թվականի պետական բյուջետային հատկացումների մասին և կտեսնենք, թե ինչ ուղղություններով են դրանք ծախսվելու այս տարի։
Արդարադատության ոլորտի միջոցները կուղղվեն դատական համակարգի և նախաքննությունների ապահովմանը, ինչպես նաև կալանավորվածների վերահսկման ու պահպանմանը։ Կրթության ոլորտը կստանա մեծ ֆինանսավորում՝ հանրակրթական ուսուցման, դպրոցների և մանկապարտեզների նորոգման ու կառուցման, ուսանողների ուսման վճարների փոխհատուցման նպատակով։
Սոցիալական պաշտպանությանն այս տարի կհատկացվի առավելագույն բյուջե, որը ուղղված է կենսաթոշակային ապահովմանը, սոցիալական աջակցության ծրագրերին և ժողովրդագրական վիճակի բարելավմանը։ Գյուղատնտեսության ոլորտը նույնպես ստացել է միջոցներ ոլորտի արդիականացման, խթանման և ենթակառուցվածքների զարգացման համար:
Մանրամասներն ու բաշխումը՝ վիդեոինֆոգրաֆիկայում։
