«Բյուջեն՝ պարզ թվերով և պատկերներով» տեսաինֆոգրաֆիկաների շարք․ տեսաինֆոգրաֆիկա 15․ 2025 թվականի ինն ամիսների սոցիալական պաշտպանության ոլորտի բյուջե․ նախագծից մինչև իրականություն

2025-12-08 10:37

2025 թվականի ինն ամիսների ընթացքում պետական բյուջեից սոցիալական պաշտպանության ոլորտին նախատեսված էր հատկացնել 712․4 մլրդ դրամ՝ 17 բյուջետային ծրագրերի կատարման նպատակով։ Փաստացի արդյունքներով ոլորտին տրամադրվել է 642․3 մլրդ դրամ, ինչը շուրջ 70 մլրդ դրամով կամ 9.8 տոկոսով պակաս է նախատեսված ցուցանիշից։ Ոլորտի կատարողականը կազմել է 90․2 տոկոս։
Ըստ 2025 թվականի ինն ամիսների հաշվետվության՝ սոցիալական պաշտպանության բյուջեի կառուցվածքը կենտրոնացած է մի քանի խոշոր ծրագրերի վրա։
Բյուջեի հիմնական մասն ուղղված է եղել կենսաթոշակային ու սոցիալական ապահովության, ժողովրդագրության, բնակարանային աջակցության և ճգնաժամերին հակազդման խոշոր ծրագրերին, սակայն դրանցում նույնպես արձանագրվել է պակաս կատարողական։ Ընդհանուր պատկերն ընդգծում է, որ ոլորտում անհրաժեշտ է բարելավել ծրագրերի պլանավորումը, բաշխման մեխանիզմները և իրականացման ընթացքը՝ ապահովելու ավելի նպատակային ու արդյունավետ ֆինանսավորում։
Մանրամասները ներկայացված են տեսաինֆոգրաֆիկայում։

This site is registered on wpml.org as a development site.