Երիտասարդ ժուռնալիստների ասոցիացիա ՀԿ-ն Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) հետ համագործակցաբար գործարկվող «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի շրջանակում իրականացնում է «Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրերի բյուջեի վերլուծություն» ենթադրամաշնորհային ծրագիրը։
Ծրագրի նպատակն է նպաստել գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական ծրագրերի արդյունավետության բարձրացմանը և այդ ծրագրերի վերաբերյալ հանրային իրազեկվածության խորացմանը։
Ծրագրի վերջնարդյունքում
- կկատարվի ոլորտային ծրագրերի խորքային վերլուծություն,
- կպատրաստվի պարզեցված բյուջե՝ հասանելի և ընկալելի հանրության համար,
- կիրականացվի համեմատական վերլուծություն պետական աջակցության ծրագրերի և ԵՄ կողմից «LEADER» մեթոդաբանությամբ իրականացվող գյուղական համայնքների զարգացման նախաձեռնությունների միջև,
- արդյունքները կներկայացվեն հանրությանը մուլտիմեդիա և տեղեկատվական նյութերի միջոցով։
Այս ամենը կնպաստի բյուջետային գործընթացներում թափանցիկության, հաշվետվողականության և քաղաքացիական մասնակցության բարձրացմանը։
Ծրագրի մեկնարկից ի վեր Երիտասարդ ժուռնալիստների ասոցիացիա ՀԿ-ն իրականացրել է մի շարք գործողություններ․
- Ուսումնասիրվել են գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերին վերաբերող փաստաթղթերը և իրավական ակտերը,
- Իրականացվել են հարցումներ և տեղեկատվական հարցումներ պետական կառույցներից,
- Կատարվել է բյուջետային տվյալների նախնական վերլուծություն,
- Նախապատրաստվել են պարզեցված բյուջեների համար ամփոփ տվյալներ,
- Նախատեսվում է սկսել է փորձագիտական հարցազրույցների փուլը՝ ոլորտի մասնագետների հետ։
Ծրագրի ընթացիկ փուլում արդեն իսկ արձանագրվել են մի շարք կարևոր արդյունքներ․
- Համակարգվել են պետական աջակցության ծրագրերի վերաբերյալ տվյալները, որոնք ամփոփվել են աղյուսակում․ դրանք հնարավորություն են տալիս բացահայտել ծրագրերի թիրախային ուղղությունները և գնահատել դրանց իրական արդյունավետությունը։
- Ձևավորվել են առաջարկություններ՝ ծրագրերի թափանցիկությունն ու հասանելիությունը բարձրացնելու ուղղությամբ,
- Նախատեսվում է հաստատվել է համագործակցություն փորձագետների, շահառուների և տեղական կառույցների հետ՝ ապահովելով շահագրգիռ կողմերի ներգրավվածությունը,
- Մշակվել են պարզեցված բյուջեների նախնական տարբերակները, որոնք հասկանալի կերպով կներկայացվեն քաղաքացիներին։
Ծրագրի ավարտին ակնկալվում է հանրությանը տրամադրել․
- վերլուծական փաստաթուղթ՝ գյուղատնտեսության պետական աջակցության ծրագրերի վերաբերյալ,
- պարզեցված բյուջե և ինֆոգրաֆիկաներ,
- համեմատական վերլուծություն ԵՄ «LEADER» ծրագրերի հետ
Իրականացվող աշխատանքների արդյունքում գյուղատնտեսության ոլորտում պետական աջակցության ծրագրերը կներկայացվեն առավել հասկանալի և համակարգված ձևով, ինչի շնորհիվ կբարձրանա դրանց թափանցիկության մակարդակը և շահառուների իրազեկվածությունը։ Արդյունքում, ծրագրերի նկատմամբ կհաստատվի ավելի մեծ վստահություն, իսկ շահառուների շրջանակը աստիճանաբար կընդլայնվի։ Սա ոչ միայն կապահովի պետական աջակցության միջոցների ավելի նպատակային օգտագործումը, այլև կդառնա հիմք ոլորտում կայուն և երկարաժամկետ զարգացումների համար՝ խթանելով արդյունավետությունը, արդարացիությունը և սոցիալ-տնտեսական ազդեցության մեծացումը։
Սույն հրապարակումը մշակվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի ,«Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) հետ համագործակցաբար գործարկվող «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում «Երիտասարդ ժուռնալիստների ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրերի բյուջեի վերլուծություն» ծրագրի շրջանակներում: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Երիտասարդ ժուռնալիստների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
