«Թափանցիկության և մասնակցային վերահսկողության խթանում ՀՀ բարձրագույն կրթության ոլորտում մոնիթորինգի և վերլուծության միջոցով» ծրագրի վերաբերյալ

2025-10-23 16:28

Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) հետ համագործակցաբար գործարկվող «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում «Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվում է  «Թափանցիկության և մասնակցային վերահսկողության խթանում ՀՀ բարձրագույն կրթության ոլորտում մոնիթորինգի և վերլուծության միջոցով» ծրագիրը։ 

Ծրագրի նպատակը

Ծրագիրի նպատակն է՝ բարձրագույն կրթության ոլորտում պետական բյուջետային ծրագրերի մոնիթորինգի, վերլուծության և պարզեցված բյուջեի մշակման միջոցով՝ բարձրացնել ոլորտի թափանցիկության, հաշվետվողականության և հանրային մասնակցության մակարդակը: Ծրագիրն ուղղված է բարձրագույն կրթության ոլորտում բյուջետային գործընթացների թափանցիկության, հաշվետվողականության և արդյունավետության բարձրացմանը՝ փորձագիտական ներուժի օգտագործման և քաղաքացիական վերահսկողության մակարդակի ավելացման միջոցով։ 

Բարձրագույն կրթության ոլորտում բյուջետային գործընթացների վերաբերյալ նկատմամբ շահառուների տեղեկացվածության ու ցածր մասնակցության այս խնդիրը հանգեցնում է ոլորտում բյուջետային ծախսերի անարդյունավետության, որոշումների նկատմամբ թերահավատության, ինչպես նաև պատասխանատվության ցածր մակարդակի։ Այս խնդիրների հետևանքով Բարձրագույն կրթության բյուջետավորման ֆինանսավորման կառուցվածքը Հայաստանում հաճախ չի արտացոլում իրական կրթական կարիքներն ու ռազմավարական առաջնահերթությունները։ ԲՈՒՀ-երի ֆինանսավորումը մեծապես կախված է ուսանողների քանակից, ինչը չի խրախուսում որակի վրա հիմնված կառավարում։ Բյուջետային ծրագրերը և դրանց կատարողականի ցուցանիշները հաճախ բացակայում են կամ ներկայացվում են ձևական, ինչը խոչընդոտում է արդյունավետ վերահսկողությանը։ Բացի այդ, հանրային տեղեկատվության հասանելիությունն ու պարզեցված ներկայացման ձևաչափերը գրեթե բացակայում են, ինչի արդյունքում շահագրգիռ կողմերը՝ ուսանողներ, դասախոսներ, ծնողներ և մասնագիտական համայնք, հնարավորություն չունեն մասնակցելու կրթության բյուջետային որոշումների ձևավորմանը։ Ծրագրի ընդհանուր նպատակն է՝ խթանել թափանցիկությունն ու հանրային մասնակցությունը բարձրագույն կրթության ոլորտի պետական բյուջետային գործընթացներում՝ իրականացնելով բյուջետային ծրագրերի վերլուծություն, մշտադիտարկում և պարզեցված բյուջեների մշակման գործընթաց։ Այս նպատակադրումը հնարավորություն կտա թիրախային խմբերին՝ առաջին հերթին ուսանողներին և դասախոսներին,ինչպես տեղեկացված լինել ոլորտին ուղղված ֆինանսական հատկացումների մասին, այլև ներգրավվել քաղաքականության մշակման ու իրականացման գործընթացներում հանրային դիսկուրսում՝ հանդես գալով որպես ակտիվ շահագրգիռ կողմեր։

Ակնկալվող արդյուքները

Ծրագիրը նպատակ ունի բարձրագույն կրթության ոլորտում բյուջետային գործընթացների թափանցիկության և արդյունավետության բարելավմանը՝ բյուջետային վերլուծության, հանրային մոնիթորինգի և պարզեցված բյուջեի մշակման միջոցով։ Ծրագրի իրականացման ազդեցությունը շոշափելի կլինի ինչպես քաղաքականության մշակման, այնպես էլ շահառու խմբերի տեղեկացվածության և ներգրավվածության մակարդակներում։ Ակնկալվող արդյունքները՝ ծրագրի իրականացման ընթացքում

  1. Կբացահայտվեն բարձրագույն կրթության ֆինանսավորման կառուցվածքի, բաշխման և արդյունավետության հիմնական խնդիրները։
  2. Կհրապարակվի հանրամատչելի պարզեցված բյուջե, որը կներկայացնի բարձրագույն

կրթության ոլորտի պետական ֆինանսավորումը պարզ լեզվով՝ ընդգրկելով մուտքեր, ծախսեր, ծրագրեր և ենթածրագրեր։

  1. Կկազմվի վերլուծական զեկույց՝ գնահատականներով, բացթողումներով և բարելավման առաջարկներով, որը կներկայացվի ԿԳՄՍՆ-ին և ոլորտային շահագրգիռ կողմերին։
  2. Վերլուծության ու մոնիթորինգի արդյունքների վրա հիմնված փաստաթուղթը հիմք կհանդիսանա շահերի պաշտպանության հետագա գործընթացների համար։

Երկարաժամկետ արդյունքներ՝

  1. Թիրախային խմբերում՝ մասնավորապես բուհերում և քաղաքականություն մշակող կառույցներում, կհաստատվի մասնակցային մշակույթ՝ ֆինանսական որոշումների ձևավորման գործընթացում։
  2. Կրթության ոլորտի բյուջետային տեղեկատվությունը հասանելի կդառնա ոչ միայն մասնագետների, այլև ուսանողների, ծնողների և քաղաքացիական հասարակության համար։ Սա կնպաստի հանրային վերահսկողության մեխանիզմների ամրապնդմանը։
  3. Կպարզեցվի պետական բյուջեի տեղեկատվության լեզուն, ինչը կարող է օրինակ ծառայել մյուս ոլորտներում նույնպես հանրամատչելի բյուջեների մշակման համար։
  4. Բարձրագույն կրթության ֆինանսավորման ոլորտում կձևավորվի վերլուծական ավանդույթ՝ հիմնված տվյալների վրա։ Սա կնպաստի ապագայում ավելի

հիմնավորված բյուջետային քաղաքականության մշակմանը։

  1. Կստեղծվի շահառուների համար վստահելի հիմք՝ պահանջելու հաշվետու, արդար և հիմնավորված բյուջետային որոշումներ։
  2. Վերլուծության արդյուքնները կարող են նպաստել նաև բուհերում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը։

Ծրագիրը կնպաստի պետական բյուջեի մշակման և կատարման թափանցիկության բարձրացմանը բարձրագույն կրթության ոլորտում՝ ներդնելով փաստարկված, առաջարկների մշակման մշակույթ։ Այն կխթանի տվյալների վրա հիմնված որոշումների կայացումը։Բացի այդ, բարձրացրած հանրային ուշադրությունն ու ներգրավվածությունը կստիպեն ոլորտի քաղաքականության պատասխանատուներին առավել զգոն վերաբերվել բյուջետային հատկացումների նպատակահարմարությանը։

Ծրագրի շրջանակներում գրանցված արդյունքները՝

  • Անհրաժեշտ տվյալների հավաքագրում (2023–2025) պետական և ոլորտային աղբյուրներից ներբեռնվել են հիմնարար փաստաթղթեր, ապահովվել տվյալների նախնական բազան՝ ծրագրերի կտրվածքով։
  • Կառուցվածքային քարտեզավորում կազմվել է բարձրագույն կրթության ոլորտի դերակատարների կառուցվածքային քարտեզ։
  • «Բյուջետային ծրագրեր–արդյունքներ» աղյուսակ ամփոփվել է պլանավորված և փաստացի ծրագրերի վերաբերյալ առկա տվյալները և  կառուցվել աղյուսակ։
  • Դուրս է բերվել  քանակական և որակական արդյունքային ցուցանիշները և կատարվում է վերլուծություն։
  • Իրականացվել են ինֆոգրաֆիկների մշակումներ և հրապարակումներ՝ դրանց միջոցով հանրային իրազեկում։

This site is registered on wpml.org as a development site.