Սոցիալական աջակցության ոլորտի բյուջեի մոնիթորինգ և վերլուծություն․ իրականացված աշխատանքների ներկայացում

2025-10-16 14:50

Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) հետ համագործակցաբար գործարկվող «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում «Բիզնես և Կրթություն ասոցիացիա» (այսուհետ՝ ԲԿԱ) ՀԿ-ի կողմից իրականացվում է «Սոցիալական աջակցության ոլորտի բյուջեի մոնիթորինգ և վերլուծության իրականացում» ծրագիրը։

  Ծրագրի նպատակներն են`

  1. Սոցիալական աջակցության ոլորտի 2025թ․ բյուջեի «Անապահով և կյանքի դժվարին իրավիճակում սոցիալական խմբերին աջակցություն» բյուջետային ծրագրի  ընդհանուր վերլուծություն։
  2. Սոցիալական աջակցության ոլորտի 2025թ․ բյուջեի «Անապահով և կյանքի դժվարին իրավիճակում սոցիալական խմբերին աջակցություն» բյուջետային ծրագրի «Սոցիալական բնակարանային ֆոնդի սպասարկման ծառայությունների տրամադրում» միջոցառման  մոնիթորինգ։
  3. Սոցիալական աջակցության ոլորտի «Անապահով և կյանքի դժվարին իրավիճակում սոցիալական խմբերին աջակցություն» բյուջետային ծրագրի 2025-2026թթ․ պարզեցված բյուջեների կազմում:

Ծրագրի ակնկալվող արդյունքները․

  • հանդիպումների ընթացքում ձեռք բերված համագործակցային և աշխատանքային համաձայնությունների ձևավորում և ամրապնդում,
  • սոցիալական աջակցության ոլորտի վերաբերյալ հարցաթերթերի մշակման միջոցով տվյալների հավաքագրման և վերլուծության կարողությունների զարգացում,
  • սոցիալական աջակցության ոլորտի ընտրված բյուջետային ծրագրի բյուջեի վերլուծության և դրա իրականացման փորձառության ձեռքբերում,
  • մեկ համապարփակ վերլուծական զեկույցի պատրաստում՝ հիմնված իրականացված ուսումնասիրությունների արդյունքների վրա,
  • բյուջետային ծրագրերի միջոցառումների վերլուծության և մոնիթորինգի իրականացման հմտությունների զարգացում,
  • ծրագրային ցուցանիշների համակողմանի վերլուծության և գնահատման կարողությունների ձևավորում։

 Ծրագրի շրջանակներում արդեն իսկ իրականացվել են մի շարք կարևոր գործողություններ, որոնք ապահովել են ծրագրի ընթացքի համակարգված և արդյունավետ զարգացումը։ 

Մասնավորապես՝

  1. Նախապատրաստական փուլում հստակեցվել են ծրագրի նպատակների իրացմանն ուղղված գործողությունների հաջորդական քայլերը։
  2. ՀՀ պետական իրավասու մարմինների՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (ԱՍՀՆ) և ՀՀ ԱՍՀՆ Միասնական սոցիալական ծառայության  հետ նախնական հանդիպումների մասին նամակները պատրաստվել և առաքել են հասցեատերերին։  Ծրագրի թիրախային ուղ
    ղության համար պատասխանատու ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ ԲԿԱ թիմը ներկայացրել է ծրագրի նպատակը և ակնկալվող արդյունքները,
    քննարկվել են ԵԾ շրջանակներում իրականացվելիք համատեղ աշխատանքների շրջանակը և ձեռք են բերել կառուցողական համագործակցության համաձայնություններ։ 
  3. Տվյալների հավաքագրման փուլում կիրառվել են մի քանի մեթոդներ՝ քանակական (հարցաթերթեր, վիճակագրական տվյալներ) և որակական (ֆոկուս խմբեր, հարցազրույցներ)։ Ծրագրի շրջանակներում հարցախույզների անցկացման նպատակով մշակվել է ՔՀԿ-ների համար հարցաշար, որի հիման վրա  նաև՝ թիրախային և շահառու խմբերի համար նախատեսված հարցաթերթ (թղթային և առցանց տարբերակներով) լրացման համար։
  4. Տվյալների մշակման և վերլուծության փուլում իրականացվել է հավաքագրված տեղեկատվության մշակում՝ շեղումների բացահայտում։
  5. Սոցիալական պաշտպանության ոլորտի բյուջեի ընդհանուր վերլուծություն, առանձնապես կենտրոնանալով Սոցիալական աջակցության ոլորտի՝ «1011-Անապահով և կյանքի դժվարին իրավիճակում սոցիալական խմբերին աջակցություն» բյուջետային ծրագրի համապարփակ վերլուծության վրա։ Վերլուծության արդյունքում մշակվել է մեկ վերլուծական զեկույց, որում վերլուծության արդյունքերը ներկայացված են ինչպես տեքստային, այնպես էլ աղյուսակների և գծապատկերների տեսքով։ Վերլուծության արդյունքում 1011 բյուջետային ծրագրի մասնաբաժինը սոցիալական պաշտպանության ոլորտի բյուջեում 2025 թ․-ին կազմել է մոտ 2.6 %։
  6. Մշակվել է սոցիալական աջակցության թիրախային ուղղության «1011-Անապահով և կյանքի դժվարին իրավիճակում սոցիալական խմբերին աջակցություն» բյուջետային ծրագրում ներառված ընտրված միջոցառման  համապատասխանության գնահատման և մոնիթորինգի իրականացման մեթոդաբանությունը»։ Մշակված մեթոդաբանությամբ փորձ է արված ապահովել համակարգված մոտեցում սոցիալական աջակցության բյուջեի վերլուծության և մոնիթորինգի գործընթացների նկատմամբ, որը  նպաստում է ոչ միայն ռեսուրսների առավել նպատակային բաշխմանը, այլև քաղաքականության ձևավորման համար անհրաժեշտ տեղեկատվական հիմքերի  ստեղծմանը։
  7. Իրականացվել է «Անապահով և կյանքի դժվարին իրավիճակում սոցիալական խմբերին աջակցություն» բյուջետային ծրագրում ներառված  սոցիալական բնակարանային ֆոնդի սպասարկմանը վերաբերող 3 միջոցառումների 2020-2025թթ․ առաջին կիսամյակի պլանային և փաստացի տվյալների համեմատական վերլուծություն և մոնիթորինգ։ Մոնիթորինգի շրջանակներում ուսումնասիրվել են 11007-«Սոցիալական բնակարանային ֆոնդի սպասարկման ծառայությունների տրամադրում»  ծառայությունների մատուցման, 12007-«Սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող բնակչության առանձին խմբերին սպառած բնական գազի, էլեկտրաէներգիայի և ջրամատակարարման վարձավճարների փոխհատուցում» տրանսֆերտների տրամադրման և 32001- «Սոցիալական բնակարանային ֆոնդի շենքերի վերանորոգում» կապիտալ բնույթի միջոցառումները։ Պատրաստվել է զեկույց, որում մոնիթորինգի  արդյունքերը ներառվել են ինչպես տեքստային, այնպես էլ աղյուսակային և գծապատկերային տեսքով, ներկայացվել են նաև վերոնշյալ  միջոցառումների բարելավման որոշ առաջարկություններ։
  8. Պարզեցված բյուջեի կազմման փուլում ԲԿԱ թիմի կողմից աշխատանքներ են իրականացվել Վերլուծության և մոնիթորինգի արդյունքներով ստացված համապատասխան տեղեկատվության ընտրության և մշակման ուղղությամբ։

Ընդհանուր առմամբ, իրականացված աշխատանքները միտված են սոցիալական աջակցության համակարգի  թափանցիկության մակարդակի և շահառուներին մատուցվող ծառայությունների  արդյունավետության բարձրացմանը։

 

 

 

This site is registered on wpml.org as a development site.