- Ծրագրի անվանումը՝ «Հետբուհական կրթությունը բյուջեի լեզվով․ ֆինանսավորման թափանցիկություն և հաշվետվողականություն»
 - ՔՀԿ-ի անվանումը՝ «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» հասարակական կազմակերպություն
 - Ծրագրի իրականացման վայրը՝ Երևան
 - Ծրագրի տևողությունը՝ 6 ամիս
 - Ծրագրի ընդհանուր բյուջեն՝ 2,535,000 ՀՀ դրամ
 - Ծրագրի թիրախային ոլորտը՝ կրթություն (բարձրագույն կրթություն և հետբուհական կրթություն)
 
Ծրագրի հիմնական նպատակը․
Վերլուծել բարձրագույն կրթության, մասնավորապես հետբուհական կրթության ոլորտի բյուջետը և գնահատել դրա արդյունավետությունը՝ խրախուսելու հանրային մասնակցությունը և հետաքրքրությունը այդ ոլորտի նկատմամբ:
Ծրագրի առանձնահատուկ նպատակները․
- Խրախուսել հանրային երկխոսությունը հետբուհական կրթությանը հատկացվող հանրային միջոցների նպատակայնության և բաշխման թափանցիկության շուրջ
 
Պարզել հետբուհական կրթությանը հատկացվող հանրային միջոցների համարժեքությունը ստացվող գիտական արդյունքներին
                            
                            
                    
                    
                    
                    