- Ծրագրի անվանումը՝ «Բյուջետային վերլուծություն սոցիալական ոլորտում»
 - ՔՀԿ-ի անվանումը՝ «ՀԿ Կենտրոն» հասարակական կազմակերպություն
 - Ծրագրի իրականացման վայրը՝ ՀՀ
 - Ծրագրի տևողությունը՝ 6 ամիս
 - Ծրագրի ընդհանուր բյուջեն՝ 2,500,000 ՀՀ դրամ
 - Ծրագրի թիրախային ոլորտը՝ սոցիալական աջակցություն
 
Ծրագրի հիմնական նպատակը․
Խթանել սոցիալական աջակցության ոլորտում, մասնավորապես Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների ինտեգրման/վերաինտեգրման ենթաոլորտում բյուջետային թափանցիկությունը, հաշվետվողականությունը և հանրային մասնակցությունը:
Ծրագրի առանձնահատուկ նպատակները․
- Ապահովել տեղահանվածների ինտեգրման ենթաոլորտի բյուջետային վերլուծություն և մոնիթորինգ
 - Խթանել խոցելի խմբերի նկատմամբ բյուջետային գործընթացների թափանցիկությունը և հանրային մասնակցությունը
 
Ուժեղացնել բյուջետային գործընթացների ժողովրդավարացումը և հանրային վերահսկողությունը
                            
                            
                    
                    
                    
                    