- Ծրագրի անվանումը՝ «Սննդի անվտանգության վերահսկողության 2024թ-ի բյուջեի վերլուծություն, պարզեցված բյուջե»
 - ՔՀԿ-ի անվանումը՝ «ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիա» հասարակական կազմակերպություն
 - Ծրագրի իրականացման վայրը՝ Երևան
 - Ծրագրի տևողությունը՝ 6 ամիս
 - Ծրագրի ընդհանուր բյուջեն՝ 2,480,000 ՀՀ դրամ
 - Ծրագրի թիրախային ոլորտը՝ գյուղատնտեսություն
 
Ծրագրի հիմնական նպատակը․
Վերլուծել Հայաստանում սննդի շղթայի հիմնական վերահսկողություն իրականացնող պետական մարմնին հատկացվող բյուջեն՝ սննդի անվտանգության ապահովման արդյունավետության գնահատման և հանրային իրազեկվածության բարձրացման նպատակով:
Ծրագրի առանձնահատուկ նպատակները․
- Վերլուծել սննդի անվտանգության մարմնի բյուջետային հատկացումների արդյունավետությունը և համամասնությունը
 - Բարձրացնել սննդի անվտանգության բյուջետային գործընթացների թափանցիկությունը և հանրային իրազեկվածությունը
 
Ապահովել սննդի անվտանգության ոլորտի բյուջետային մոնիթորինգը և հանրային մասնակցությունը
                            
                            
                    
                    
                    
                    