- Ծրագրի անվանումը՝ «Թափանցիկության և մասնակցային վերահսկողության խթանում ՀՀ բարձրագույն կրթության ոլորտում մոնիթորինգի և վերլուծության միջոցով»
 - ՔՀԿ-ի անվանումը՝ ««Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն» հասարակական կազմակերպություն
 - Ծրագրի իրականացման վայրը՝ Շիրակի մարզ, քաղաք Գյումրի
 - Ծրագրի տևողությունը՝ 6 ամիս
 - Ծրագրի ընդհանուր բյուջեն՝ 2,550,000 ՀՀ դրամ
 - Ծրագրի թիրախային ոլորտը՝ կրթություն
 
Ծրագրի հիմնական նպատակը․
խթանել թափանցիկությունն ու հանրային մասնակցությունը բարձրագույն կրթության ոլորտի պետական բյուջետային գործընթացներում՝ իրականացնելով բյուջետային ծրագրերի վերլուծություն, մշտադիտարկում և պարզեցված բյուջեների մշակման գործընթաց։
Ծրագրի առանձնահատուկ նպատակը․
բարձրացնել բարձրագույն կրթության ոլորտում բյուջետային գործընթացների վերաբերյալ շահառուների իրազեկության և արդյունավետ մասնակցության մակարդակը։
                            
                            
                    
                    
                    
                    